ես դեմ եմ, մարդկանց դեմ կամայական սպանդին, դեմ եմ քաղաքական հայացքների համար մարդկանց բանտարկելուն, դեմ եմ որ որևէ համակարգ կոռումպացված լինի, դեմ եմ, որ նախագահը լինի խաղամոլ, դոդի գագոյին տան առյուծների դեմ բան չունեմ, դեմ եմ, որ նեմեցը ֆեդերացիայի նախագահ ա ու էնքան անգրագետ ա, որ գնում ուեֆա-ի նիստին կմկմալով կարդում ա, և նման շատ բաներ:
Բայց....
ես չգիտեմ ում են իրենց հայացքների համար փակել, չգիտեմ ժողովրդի դեմ ով է սպանդ արել: Հետո չեմ կարծում, որ պետական ապարատը ոտից գլուխ կոռումպացված է: Կոռումպացված է, բայց ոչ ոտից գլուխ: Իսկ նեմեցի դեմ որ դեմ եմ, ասեմ ես ինքս իմ բողոքն եմ արտահայտել դրա դեմ տարբեր նամակների ու հայտարարությունների միջոցով: Եվ վերջապես, ես համոզված չեմ, որ այս պայքարի արդյունքում, եթե լինի իշխանափոխություն, ապա մեր վիճակը ավելի կլավանա: Ավելին ասեմ, ես ոչ թե համոզված չեմ, այլ համարյա համոզված եմ հակառակում:
Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Էջանիշներ