Չէ, մենակ դասադուլերը չեմ հիշում, ուրիշ շատ բաներ եմ հիշում, որոնց ամսին խոսալը ուղեկցվում է ոմանց ջղաձգումներում ու ամեն գնով անցյալի հետքը ապարդյուն կոծկելու փորձերով: Տարիքտ չեմ հարցնում, բայց կարամ ենթադրեմ , որ բավականին փոքր ես եղել, հակառակ դեպքում նման ցինիկ ձևով վարդի թերթեր չէիր շփի նախկին բռնապետերի կեղտի վրա, մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելով միայն հաղթանակին ու անկախությանը: Շարունակիր պարել գիտակցաբար, կենտրոնացիր շարշժումներիտ վրա, հաստատ վերջում մրցանակը կա

:
Իսկ մարտի 1 , արդեն դարձրիք մատի փաթաթան, ամեն երկրորդ խոսքին հետևում է բա մարտի 1-ը՞՞: Չլիներ մարտի 1-ը, ինչն ՞ օգտագործելու որպես արդարացում: Որ կեղծել են՞, 65%-ն են գողացել՞:
Շատ լպրծուն ձևով եք մարդկանց դասակարգում, եթե ձեր հետ չի ապա Սերժիկի, չէ՞:
Chuk, առողջ դատողության դասեր ես տալիս, կարող ես օգնես հասկանամ մի երևույթ: մի քանի ամիս առաջ կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններն էր: Լևոնը որոշեց, էս անգամ մենք էլ ենք մասնակցում, բնականաբար Ձեր թեկնածուն էլի չընտրվեց, բնականաբար կեղծել էին: ԲԱՅՑ բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալներով, նույնիսկ ընդիմության տվյալներով, ընտրություններին մասնակցել էր ընտրազանգվածի 30% : Ենթադրենք, Չեռնին ընդհանրապես ձայն չեր հավաքել, բոլոր ձայները կեղծել էին, Միևնույն է, եթե նույնիսկ այդ 30% ամբողջությամբ ձեր թեկնածուի քվեներն էին, ապա կստացվի , որ կոնկրետ այս համայնքում ընդհամենը 30% ՀԱԿի կողմնակից ունեք, լավագույն դեպքում:
Եվ երկրորդ ինձ հուզող հարցը, բազմիցս խոսվել է այն մասին, թե ինչու 10 շարունակ, Լևոնը չէր փրկում մեր հոգիները, մեկ էլ հանկարծ ...... թողնենք սա, գանք ավելի հետաքրքիր փաստի, երևի բոլորն էլ տեսած կլինեն այն կադրը, երբ Լևոնը իր քվեաթերթիկը գցելուց հետո սկսեց պատասխանել լրագրողների հարցերին: Ուշագրավ էր մի կադր, երբ լրագրողի հարցին, թե երբ եք վերջին անգամ մասնակցել ընտրության, նա առանց երկար բարակ մտածելու պատասխանեց - ՉԵՄ ՀԻՇՈՒՄ : Այսինքն՞՞՞, 10 վեջս չի եղել, ով կընտրվի, ինչ կանեն, մի խոսքով թքած ունեի: Իսկ հիմա, պայքարի ու արդարության լիարժեք մարմնավորում, հայհայա Չե Գեվարա:
Կխնդրեի հարցիս պատասխանել ուղղակի, ըստ էության, մանավանդ 30% ի պահով: Կանխավ շնորհակալություն:

Էջանիշներ