Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն անջատված եմ, կարդացի, սկզբից այլ բան հասկացա
Ասածներիդ մի մասին թույլ տուր մոտենալ մեծ վերապահումով ու թերահավատությամբ, քանի որ այդ հարցերում բավական ինֆորմացված եմ: Կարող եմ փաստել, որ այո՛, օդ կրակող ուժայիններ եղել են, ու հրամանաը հստակ է եղել՝ կրակել միայն օդ, միայն վախեցնելու համար: Կրակել են ոչ փամփուշտներով: Այսքանը
Դե գիշերվա հազարն ա, պատահում ա Ես նկատի ունեի ոչ , թե Բաղրամյան փողոցի կրակոցները, այլ Մոնումենտի այգուց օդ կրակած փամփուշտները, կներես հայերեն չեմ գտնում, տռասիրիյուշի փամփուշտները; Նկատենք , որ այդ ժամանակ ու դրանից հետո մոնումենտի տարածքում ցուցարարներ չկային: Դա ուղղակի հոգեբանական տրյուկ էր, մեկը ես, զանգել էի տուն, ու կտրականապես արգելել տանից դուրս գալ, իմ պատկերացումով ամբողջ քաղաքում կռիվ էր ու մեծ հեղաշրջման փորձ: Իրականում Մոնումենտի կրակողն էլ էինք "մենք" , պաշտպանվողն էլ:
Եթե կարիք կա ու քեզ հետաքրքիր ա, ավելի շատ դետալներ ասեմ : Այդ օրերին քաղաքում եղել է մեր գունդը, ԱԱԾ ի ալֆան, ու ինչպես միշտ լուրեր էին պտտվում, որ Ղարաբաղի ՕՄՕՆ-ը, չնայած ես չեմ հանդիպել : Տանկ , մեր դիրքին մոտ եղել է 2 հատ, ԲՏՌ 3 հատ, դա դեպի բարեկամություն գնացող ուղղությունն էր: Մյուս կողմերից տեղեկացված չեմ;