Այո
Ոչ
Չգիտեմ
Լուսաբեր (22.02.2009)
Ապեր արի Ռուսական հեղափոխությունը մի կողմ թողնենք… այն եղել է նախ, փետրվարին բուրժուա-դեմոկրատական և ապա Նոյեմբերին եղել է հեղաշևջում: Այստեղ 10% պետք չի 0.1%-ն էլ ծով է… ընդամենը 1 կրակոցով…
ուրեմն էն 90% մեռած են, որ 10%-ին չեն կարողանում սսկացնել… եթե շարժումը անհիմն է ու սխալ, ապա պիտի հանգեր մինչև հիմա, բայց իհարկե դու դա ոչ մի կերպ չես իմանա եթե հանրահավաք չգնաս, որովհետև մեր "պատասխանատու" հեռուստաընկերություններից ոչինչ չես իմանա… բայց միգուցե զգաս…
Մի խոսքով, ապեր, լրիվ քո գործն է թե դու սիտուացիային ինչպես ես նայում և ինչ քայլեր ես նախաձեռնում… մենք կարող ենք անվերջ վիճել, բայց մի բան հստակ է որ գոյություն ունի օբյեկտիվ իրականություն և միայն ժամանակը ցույց կտա թե ժողովուրդը որտեղ է… միայն մի բան եմ խնդրում, չասես որ Մարտի 1-ը դա 10%-ի գործ էր…
Բայց հիմա, էս ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարում հեղափոխություն կարելի ա մի հոգով էլ անել՝ ինտերնետով
Ես հետևում եմ էս երկրում ընթացող գործընթացներին ու ինֆորմացիան չեմ քաղում միայն իշխանամետ լրատվական աղբյուրներից: Փառք աստծո, ինտերնետում ընդդիմադիր լուրերն էլ պակաս չեն: Ուղղակի պետք ա երկու կողմին էլ լսել, որ կարողանաս քիչ թե շատ իրականությանը մոտ լինես:
Ես չենք վիճում, բարեկամս, մենք ուղղակի զրուցում ենք, ու ասեմ քեզ, իմ կարծիքով լավ էլ զրույց է ծավալվում![]()
Բոլորս էլ եկել ենք այն եզրահանգման, որ այս անօրինական երկիրը այլևս անտանելի է դարձել:
Կուզենայի առաջարկել գնալ «վաբանկի»: Իմ հասակակիցները և տարիքով ավելի մեծերը լավ կհիշեն 88-91 թվականները: Ամբողջ ազգով ելանք ոտքի, պայքարի բոլոր հնարավոր ու խելամիտ տարբերակները օգտագործելով: Ըստ իս ամենաարդյունավետը եղավ համազգային գործադուլը ու դասադուլը, երբ սկսած դպրոցականներից մինչև հացթուխ ու առևտրական գոռում էինք գործադուլ, դասադուլ... Հետևանքը եղավ այն, որ քանդվեց մի ամբողջ համակարգ, Հայ կոմկուս, որը ենթարկվում էր ԽՍՀՄ գերագույն խորհուրդին: Ինքնստինքյան տապալվեց իշխանական մի համակարգ, որի հզորության համեմատ ՍՍ, ՌՔ, ՏՏ, ԼԼ ները մանկապարտեզի երեխաններ են : Հաջորդ քայլը եղավ Լևոն Տեր Պետրոսյանի փայլուն հաղթանակը, ձայների 100% ընտրվելը .. և այլն: Չէ , ստեցի , մի հոգի դեմ էր, Պ. Հայրիկյանը
Հիմա, կխնդրեի ՀԱԿ-ին առավել մերձեցվածներին փոխանցել, թող կազմակերպեն նմանատիպ ակցիա :
Կա 2 տարբերակ, կամ կստացվի, կամ ոչ: 2 դեպքում էլ շահում ենք.
1. Առաջին դեպքում, այսինքն ստացվելու դեպքում, դղրդոցով քանդվում է ներկայիս իշխ. Համակարգը և վերջապես հասնում ենք մեր գերագույն նպատակին:
2. Երկրորդ դեպքում մի քիչ պակաս դղրդոցով քանդվում է ՀԱԿը, քանզի պարզվում է, որ իրականում ամբողջ ազգը, կամ գոնէ ինչպես իրենք են սիրում ասել, գերակշռող մեծամասնությունը չի իրենց կողքին:
Ի դեպ, շատ ավելի արդյունավետ ու անվտանգ տարբերակ է , քան հանրահավաքները : Ոչ սադրիչները, ոչ սնայպերները չեն կարող վնասել: Զոհեր հաստատ չեն լինի, քաղբանտարկյալներ նույնպես: Վստահեցնում եմ նախագահը իր մերձավորներով հանդերձ չի կարող բանտարկել 2,5 միլլիոնից ավել մարդ:
Հ.Գ. անձամբ ես ՀԱԿվածեմ հավատալու 2 տարբերակին
Լուսաբեր (22.02.2009)
Նա ողջ պատերազմի ժամանակ չի եղել նախարար: Իսկ Լևոնը Պարսկաստան չի փախել, էն էլ վախից: Ինֆորմացիադ իրականությանը չի համապատասխանում: Իհարկե, ես համաձայն եմ, որ նա այս երկրի անկախացման մեջ մեծ լումա ունի, իհարկե, եղել է վարչապետ, եղել է ՊՆ… Հետո՞:
Նորից սկսվեցին սուտ խոսակցություններն այն մասին, որ առաջին նախագահը պատերազմում հաղթանակի հասնելու մեջ լումա չունի, դաժե՝ ընդհակառակը… Այդ բոլոր խոսակցությունները հերքվել են այն ժամանակվա ԳՇՊ-ի կողմից, որն ամենավաստակավոր զինվորականն է այսօր: Լավ, համարենք Վազգեն Մանուկյանը պատերազմում հաղթել է… էլ ի՞նչ է արել: Համապատասխան թեմա կա, որտեղ անդրադարձ կա այս ամենին: Կարող ենք այնտեղ գրել, թե ով ինչ է արել…![]()
Կներես ապեր, բայց ամոթ չես անու՞մ էդպիսի բան ես ասում… ամեն եղած-չեղած հանցանքի համար Լևոնին եք մեղադրում, բայց երբ փառք-ու-պատիվ եք բաժանում նրան ոչինչ չի հասնում, դրանից բոլորին բաժին հասավ տեղի-անտեղի… դե որ հերոսներն էդքան շատ էին թող Լևոնին պատերազմի ժամանակ հանեին որ էսօր Բաքվում լինեինք
Աշխարհի բոլոր երկրներում բոլոր ժողովուրդները իրենց հիմնադիր, նամանավանդ պատերազմը հաղթած նախագահին հերոսացնում են, բացի մեզանից…
Էլի սկսվեց:Քեզ ոչ մեկ չի ստիպում ավելի համար: Ուղղակի ժամավաճառությամբ զբաղվելու ու բոլորիս գործից կտրելու փոխարեն, ձեռքի հետ աչքի անցկացրու Արցախյան հերոսների հուշերը, այդ ժամանակագրությունը ու ապատեղեկատվություն այդքան լուրջ դեմքով մի' տարածիր: Ու անիմաստ եկեք «պառվին սեր չբացատրենք»: Ով ոնց ուզում է թող ընդունի:
Ժող, բայց թեման լրիվ ուրիշ բանի մասին է:
Եղբայր կներես, որ քեզ գործից կտրեցի: Բայց դե կարող ես չմտնել էս թեմա: Գոնե էս ֆորումում մարդու հիմնարար ազատությունները ապահովվում են ու բոլորը ազատ են իրենց գործողությունների մեջ, իհարկե կանոնադրության շրջանակներում:
Մի բան էլ ավելացնեմ: Ես արցախյան շատ հերոսների հուշերը ոչ թե կարդացել, այլ անձամբ իրենց պատմածով լսել եմ:
Լուսաբեր (22.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ