Մարկիզ-ի խոսքերից
Նախ, ես այդպես էլ չհասկացա, թե ինչով ես բացատրում, որ իշխանափոխության դեպքում ամեն ինչ ավելի վատ է լինելու: Բացատրիր, խնդրում եմ ինչու ես այդքան համոզված: Մենակ չասես ունեցվածքի վերաբաժանում և այլն, պատերազմ- բան: Դրանք մի քիչ ֆանտաստիկ են հնչում: Անգամ պատերազմի հնարավորության դեպքում ժողովրդավարական, արդար երկիրդ ավելի պաշտպանունակ կլինի, քան ներկայումս: Որովհետև բազմաթիվ հերոսներ, ազատամարտիկներ, նախկին ծառայողներ տեսել են, թե ինչ գնահատական են ստանում այն մարդիկ այս իշխանությունների կողմից, ովքեր պատերազմի կամ ծառայության ժամանակ ոչինչ չեն խնայել:
Ուրեմն՝ ինչու՞ պետք է առավել վատ լինի: Մկից, դոդից, լֆիկից, նեմեցից ու նրանց հետևանքներից առավել վատ ինչը՞ կարող է լինել: Այսպիսի վիճակ մեր երկրում իր ողջ պատմության ընթացքում երբևէ չի եղել: Միշտ էլ արժանին գնահատվել է: Իսկ հիմա արդեն շուրջ տաս տարի է՝ անբարոյականը, տուպոյը, անսկազբունքայինն իշխում է արժանիների վրա, հալածում է, թալանում է, սպանում է՝ անցնելով բոլոր բարոյական նորմերի սահմանները, առանց ամոթի, առանց դիմադրության: Հա, Լևոնի ժամանակ եղել են բազմաթիվ սխալներ, Լևոնի ժամանակ նախարարները լավ էին ապրում, առանձնատներ էին կառուցում, թալան կար, սեփականաշնորհումը կատարվեց շատ ապաշնորհ ձևով: Քիչ թե շատ լավ բաների մասին չեմ ասում: Բայց այդ ամենն այսպիսի մասշտաբներ չի ունեցել: Հիշիր կամ հարցրու, կտեսնես, որ հանցագործությունների քանակը անհամեմատելի է այն ժամանակ և հիմա, կտեսնես, որ երկիրը գրեթե զարգացում չի ապրել: Զարգացում չհամարես այն, որ հիմա լույս ունենք, գազ ունենք և այլն: Դա ամեն դեպքում լինելու էր անկախ նրանից ով կլիներ երկրի նախագահը:
Եվ դադարեք ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին անվանել «լևոնական»: Իսկ ում՞ որ ընդհանրապես քաղաքական հայացքներ չունի ի՞նչ անվանենք: «Անուղղակի- սերժա՞նտ»:
Վերջիվերջո, դուք այդպես էլ չեք հասկանում, որ խնդիրն այն չէ, որ Լևոնը գա իշխանության: Այլ այն է, որ եթե դու, ես, էն մեկը, մյուսը, ողջ ժողովուրդը կարողանա ընտրել իրեն ձեռնտու, առավել արժանի, առավել կարող իշխանություն, որը կմտածի երկրի ու իր ազգի մասին: Դա կլինի ՀՀՇ-Ն, պպգ-ն կամ ՀՀԿ-ն թե դաշնակները, արդեն այնքան էլ էական չի: Արդար ընտրություն է պետք, հասկացեք: Արագածի շուրջը միասնության շուրջպարով հարցերը չեն լուծվի:
Էջանիշներ