Մոտենանք թեմային: Պարզ ասեմ, չեմ մասնակցել ու չեմ պատրաստվում մասնակցել ԼՏՊ-ի կազմակերպած որևէ միջոցառման : Կարծում եմ, որ դա ձեզ էլ ոչինչ չի տալիս: Միգուցե սխալվեմ, բայց ասացեք խնդրեմ, ճիշտ է ՞ արդյոք որպես պատրվակ օգտագործել մարտի մեկի զոհերին: Հարցս ուղղում եմ բոլոր պայքարողներին
- 1 տարվա մեջ , քանի՞ անգամ եք այցելել 10 զոհերից որևէ մեկի գերեզմանին ձեր հարգանքի տուրքը մատուցելու: Քանի՞ անգամ եք այցելել այդ մարդկանց տուն:
Գոնէ մեկին ես ճանաճում եմ, ու տեղյակ եմ ինչ «մեծ ուշադրության եք արժանացրել» :
Երկրորդ, հանրահավաքների մասնակցողների քանակի մասին բազմիցս լսել եմ
- Կարևորը քանակը չի, կարևորը որակն է:
Այդ դեպքում ինչ ԻՄԱՍՏ ունեն կոչերը, ով մեզ հետ պայքարի դուրս չի եկել, քաղաքականապես տհաս է, թուլամորթ է և այլն:
Երրորդ, 1 տարուց ավել է ինչ Հայաստանյան քաղականության օրբիտայում պտտվում է մի մեծ գիսաստղ, Ասացեք խնդրեմ, բացի սև ու մութ ապագայի կանխատեսումներից, այլանդակ ներկան ի ցույց դնելուց ու անընդհատ պայքարելու կոչերից, որևէ այլ բան արվել է՞ ՞՞ : Ռեալ քայլ, գործողություն, որևէ բան ինչով կարելի է հպարտանալ ու ոգևորվել:
Ամեն հանրահավաքից առաջ լսում եք համարյա թևավոր դարձած մի խոսք – պայքարը թևակոխում է նոր, վճռական փուլ: Ու ՞՞՞՞՞, քանի՞ փուլով է նախատեսված այս շարժումը, երբ՞ է լինելու բաղձալի հաղթական ավարտը: Իմ կարծիքով լավագույն դեպքում 4 տարի հետո.... Չնայած «հավաստի» աղբյուրները պնդում են որ հերթական հանրահավաքը վերջին, վճռորոշն է:
P.S.
Իսկ սա արդեն, քիչ թէ շատ համարում եմ սիվիլ տարբերակ կոչ անելու:Հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 1-ին, ամենայն հավանականությամբ 15:00-ին, ամենայն հավանականությամբ Մատենադարանին հարող տարածքում, ու եթե դու քեզ համարում ես էս երկրի քաղաքացի, եթե համարում ես, որ պիտի ապրես սահմանադրական երկրում ու մի բան անես, որ էդ սահմանադրական կարգը վերականգնվի, ապա իմ կարծիքով էդ օրը էդ ժամին պիտի լինես նշված տեղում:
Ու էդ ժամանակ իրականության կդառնա բոլորիս վաղեմի երազանքը. բոլորս իրար թև-թիկունք կանգնած, վճռական, հպարտ, հանգիստ ու վեհ իրար հետ կպայքարենք ու կվերադարձնենք այն, ինչը մեզ է պատկանում՝ մեր հեղինակությունը, մեր արժանապատվությունը, մեր ապրելու իրավունքը, էնպես որ, դուխներդ տեղը, տրամադրություններդ բարձր, հանգիստ ելեք պայքարի, մեր ժամն է
Էջանիշներ