Արիացի-ի խոսքերից
Եղբայր, խնդիրը էն ա, որ մարդ պտի իմանա թե ինչի համար ա պայքարում ու ժամանակին գիտակցի, թե իր պայքարը ինչ հետևանքներ կարող ա ունենալ: Ու ամենակարևորը, մարդ պտի հասկանա, երբ պետք ա կանգ առնել: Օրինակի վրա ասեմ: Նայի 96-ին Վազգեն Մանուկյանը գլխավորեց մի հզոր շարժում, որը իրոք համազգային էր: Ունենալով ժողովրդի 90% աջակցությունը, նա այնուամենայնիվ որոշ ժամանակ հետո կանգ առավ: Կանգ առավ, որովհետև չէր ուզում, որ մարտի 1 լինի: Որովհետև, նա հասկացավ, որ ինքը պայքարում է ժողովրդի բարօրության համար, ոչ թե աթոռի: Ու երբ հասկացավ, որ իրա պայքարի ընթացքում, կարող ա գոնե մի քաղաքացի մահանալ, նա կանգ առավ: Շատերը էսօր մեղադրում են Վազգենին թուլության մեջ: Բայց ցանկացած մարդ, որ մի քիչ երկար մտածի, կհասկանա, որ ինքը ճիշտ արեց: Որովհետև եթե շարունակեր, անպայման զոհեր կլինեին, իսկ ինքը դրա համար չէր պայքարում: Արդյունքում Վազգենը կանգ առավ, բայց վարչակազմն էլ քանի որ արդեն փտել էր, ընդամենը 2 տարի հետո կամավոր հեռացավ: Ու դա կարելի է համոզվածությամբ ասել, որ Վազգենի շարժման արդյունքն էր: Նա կարողացավ առանց զոհերի հասնել արդյունքի:
Էջանիշներ