Վերջնական մի բան ասեմ Վիշապ ջան: Շատ մոտ բարեկամս եղել ա քաղաքականության մեջ: Պայքարել ա շատ վեհ գաղափարների համար: Ու համոզված ա եղել, որ ճիշտ պայքար ա մղում: Երբ հասել են իրենց նպատակին, ինքը ու իրա հետ պայքարող շատ տղաներ մեծ հիասթափություն են ապրել, որովհետև պարզվել ա, որ իրանց հետ պայքարող որոշ մասսա ոչ թե գաղափարի այլ աթոռի համար է պայքարում: Ու հիմա էդ մարդը ասում ա, ամեն ինչով զբաղվեք, բացի քաղաքականությամբ, որովհետև դա ամենակեղտոտ ու ամենաանկանխատեսելի բանն ա աշխարհում: Ու եթե խորանում ես դրա մեջ, կորցնում ես և արժանապատվությունդ, և ազատությունդ...
Քո հետ շատ հետաքրքիր ա զրուցել, բայց ես պետք է գնամ աշխատեմ: Թե չէ իմ արժանապատիվ և երաշխավորված ապագան իրոք կարող ա կասկածի տակ հայտնվի:

Էջանիշներ