Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Արշակ ջան, իմ համեստ կարծիքով, դա մի քիչ նաև մարդուց է գալիս: Մարդն ա իրա ազատության ու կենսամակարդակի համար պատասխանատու ու երբ իրա կենսամակարդակը օրինակ ցածր ա, ապա դրանում ավելի շատ ինքն ա մեղավոր քան ուրիշները: Չնայած իմ այս մտածելակերպը շատ սուբյեկտիվ է, և ես կարծում եմ իմ մոտ ձևավորվել է նրանից, որ ես միշտ իմ ուզածին հասնում եմ
Արիացի ջան, խոսքը առանձին մարդկանց կենսամակարդակի մասին չի։ Խոսքը գնում է ընդհանուր բնակչության միջին կենսամակարդակի մասին։ Ու թե ինչքանո՞վ միջին քաղաքացին հնարավորություն ունի իր համար բավարար կենսամակարդակ ապահովել։ Ու էս առումով Հայաստանի ու ֆինլանդիայի միջև սարեր–ձորերի տարբերություն կա։


Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով հարցը հենց նրանում է, որ էս ազատ աշխարհում, մարդու մտածելու ունակությունը շատ ավելի ա սահմանափակվում, քան հին շատ բռնատիրական հասարակարգերում:
Դե միանգամից ասա, որ ուզում ես բռնատիրություն լինի, բանավեճը փակենք, թե չէ ընկել ինչ–որ բան եմ փորձում ապացուցել։
Արիացի, եթե նկատի ունես քո ասած մարդկանց տարբեր մտքեր ներշնչելը, զոմբի–մոմբի, նույն բանը կարելի է ասել բռնապետության դեպքում էլ։ Թեկուզ էդ առումով բռնապետությունը ոչ մի բանով լավ չի։ Նույնիսկ հակառակը հնարավորություններն ավելի մեծ են։ Ինչևէ, չեմ ուզում էդ հարցով քննարկումը շարունակել։ Մի քիչ աբսուրդ է էս դարում համոզել, որ բռնապետությունը լավ բան չի։

Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով դատավորը էդ իրավունքը ունի: Չնայած օրենքներից էդքան էլ տեղյակ չեմ, կարողա նաև սխալվում եմ:
Չէ, չունի Ո՛չ բարոյական, ո՛չ իրավական իրավունք։ Մինչդեռ մեղադրյալի աթոռին նստած մարդը գոնե բարոյական իրավունք ունի չհարգել իր վրա կեղծ գործեր կարող դատավորին ու դրան հրամաններ տվողին։