Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
բայց լավ եք ասում անօրինական օրենք մեր օրենքը լռիվ օրինականա, ուղղակի կիրառումնա սխալ
REAL_ist, ես իրավաբան չեմ ու ինձ բոլորովին չի հետաքրքրում իրավաբանական տերմինալոգիան ու այնքան էլ ճիշտ չեմ համարում բոլոր նման դեպքերում քո «շտկումները»: Անօրինական օրենք ասելով հասկանում եմ այն օրենքները, որոնք ընդունվել են օրենքի խախտմամբ կամ էլ հակասում են գերակա օրենքներին, ասենք սահմանադրությանը:
Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
Դե ես իմ կարծիքն եմ գրել, ու փաստորեն էտ կարծիքս ճիշտ էր:
Նախ այնտեղ գրել էիր, որ ես չեմ համաձայնվել քեզ հետ, իսկ ես ոչ համաձայնվել էի, ոչ չէի համաձայնվել: Դու չէիր գրել, որ քո կարծիքով չեմ համաձայնվել: Բայց սա թողնենք, ամեն դեպքում կարծիքդ սխալ է: Բայց սա լրիվ առանձին ու երկար թեմա է, որին ես չեմ կարող պատասխանել «Հա» կամ «Չէ»-ով: Սույն հարցը պարզապես դուրս է այս քննարկման համատեքստից:



DVG> Ես քեզ խորհուրդ կտայի պարզապես չմասնակցել քաղաքական քննարկումներին, որովհետև ինչպես ցույց են տալիս սույն թեմայում արածդ գրառումները, դա քո մոտ պարզապես չի ստացվում: Ստացվում են միայն էմոցիոնալ գրառումներ, անտեղի վիրավորական արտահայտություններ, ոչ կոռեկտ արտահայտումներ:

Միաժամանակ բոլորին խորհուրդ կտայի այսուհետ պարզապես չպատասխանել DVG-ի գրառումներին, առնվազն այն դեպքում, եթե դրանք շարունակեն լինել այսպիսի անբովանդակ, անիմաստ: Այդ գրառումներին պատասխանելը ըստ էության այլ բան չէ, քան սադրանքի ենթարկվել, անկախ նրանից հիշյալ անձը դիտմամբ է սադրում թե ակամա: