Ռեալիստ ջան, ներկա պահին ի՞նչ կարևոր ա` արտոնված ա, թե չէ: Որ էդ արտոնել չարտոնելուն նայենք, ամեն ինչ վերջացած կլինի, ի՞նչ ա նշանակում հանրահավաքը չարտոնել: Տեսնում ենք էլի, ոնց չեն արտոնում. մոռացել ե՞ս ինչ էին անում, մինչև վերջին րոպեները ասում էին չի կարելի, որ քիչ մարդ գար, վերջին պահին ասում էին` թույլ ենք տալիս: Բա որ ասում էին` տեղեկություն ունենք, իբր անկարգությւոններ են լինելու, հետո հանրահավաքը լինում էր, ոչ մի անկարգություն էր չէր լինում, բա ո՞ւր էին կորում էդ տեղեկությունները, կամ պետքա էդ սուտ ինֆորմացիա տվողները պատասխանատվության ենթարկվեին, կամ պետքա իրանք կանխած լինեին էդ անկարգությունները. դե երկրորդը բացառված ա, առաջինն էլ ա բացառված. անկարգություն հրահրողները հենց իրանք էին, որ միտինգից հետո ցուցարարներին ծեծում էին: Բա սուտ միջոցառումները, իբր զբաղված ա տվյալ տարածքը: ՀԻմա էլ ասում են` մարտի մեկին Մատենադարանի մոտ ուրիշ միջոցառում ա նախատեսված, էդ ի՞նչ միջոցառում պետքա լինի էդ սգո օրը, եթե կարա էդ օրը ինչ որ միջոցառում լինի, էդ պետքա լինի սգո միջոցառում, հակառակը պետքա իրանք թույլ չտային, դե եթե հենց էդ օրվա հետ կապված միջոցառում ա, էլ ինչի՞ միտինգը չեն արտոնում էն դեպքում, երբ բազմիցս ասվել ա, որ հարգվելու ա անմեղ զոհերի հիշատակը: մի խոսքով` հիմա իրանց նայող չկա, լինելու ա միտինգը` անկախ ամեն ինչից: Վերջ: Ուրիշ տարբերակ չկա:
Էջանիշներ