DVG-ի խոսքերից
Ցավոք սրտի 20+ տարիքի մարդկանց 65 տոկոսը, եթե ոչ ավել, 7 տարեկանի խելք էլ չունեն, ու դա արդեն անփոխելի ա, մեկա, իմացիր, ինչ արժանի մարդ էլ գա, նախարար կնշանակի իր մոտիկ ընկերոջը կամ հարևանի տղուն, այդ դա պետք ա փորձենք հանել, թե չե ընդդիմության արածը նմանվում ա ժամանակի անիմաստ վատնման: Խոսում, խոսում են, ոչնչի չեն հասնում, մի տարի ա ասում են հաղթելու ենք, հեսա հաղթելու ենք, մի քիչ էլ սպասեք, կհաղթենք... ամբողջ "սնահավատ" երիտասարդությանը /որոնք վերածվել են զոմբիների/ օգտագործում են իրենց նպատակների համար, դարձրել են մարիոնետներ, թելը ոնց պտտում են, նենց էլ շարժվում են: Վերջում /ճիշտ ա ես դա չեմ ուզի, բայց շատ հնարավոր ա/ բոլորին հնացած տիկնիկների նման գցեն տան մի հեռավոր անկյունը: Ես ոչ պաշտպանում եմ ներկայիս վարչակազմին, ոչ դեմ եմ կանգնում ընդդիմական առաջնորդներին, ոչ էլ իմ ասած երիտասարդությանը ցածրացնում եմ՝ նրանց համարելով անմիտներ, նրանցից շատերը շատ խելացի մարդիկ են, ուղղակի արտաքին ազդեցության պատճառով չեն կարողանում ցուցաբերել իրենց ընդունակությունները ճիշտ ուղով:
Էջանիշներ