Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան, էտ շաաաաատ մեծ հարց ա, թե էտ մարդիկ քաղաքականապես հասունացած են, թե ուղղակի մոլորության մեջ են: Իսկ քո պնդումը իմ կարծիքով շատ հեռու է իրականությանը համապատասխանելուց: Ես միշտ աշխատում եմ խուսափել մարդուն որեւէ գնահատական տալ՝ ելնելով նրա քաղաքական հայացքներից, քանի որ էս դաշտը էնքան խառն ու խճճված ա, որ ոչ ոք չի կարող պնդել, որ ինքն է ճիշտը: Խնդրում եմ դու էլ գնահատականներից զերծ մնալ, քանի որ անձամբ իմ շրջապատում լիքը օրինակներ կան, որոնք ապացուցում են քո ասածի ոչ ճշմարտացի լինելը:
Մորֆ, ես իմ գնահատականը հստակ տվեցի ու կարող եմ կրկնել: Սխա՞լ եմ գնահատել, թե՞ ճիշտ, առանձին հարց է: Բայց ամենից հավանական է, որ ճիշտ:

Ի դեպ գիտե՞ս, թե իմ գնահատանը քո տվածից ինչո՞վ է տարբերվում: Միայն պարզճակատությամբ: Որտև դու քո այս գրառման մեջ անուղղակի մոլորված անվանեցիր մի մեծ խումբ մարդկանց, թողնելով քո համար «կռուտիտի» տեղ, իսկ ես ուղղակի անկեղծ ու բաց ասեցի իմ տեսակետը: Ու գիտե՞ս, ինձ տվածդ քո առաջարկը՝ զերծ մնալ գնահատական տալուց, այս համատեքստում պարզ դեմագոգիա է