Պայքա՞՞՞՞՞ր, ու՞մ դեմ: ի՞նչ հաղթանակ: Չեք կարծում որ ժամանակն ա ձեր մեջ հաղթահարեք քաղաքական ռոմանտիզմը ու դիմեք ավելի լուրջ միջոցների: Պետք չի լինել էդքան եսասեր ու մտածել միայն Ձեր մասին /դրա տակ իբր թե քողարկելով Ձեր ապագա սերունդների բարեկեցույան հարցը/: Մի պահ մտացեք, թե եթե անգամ գոյություն ունի անարդարություն, սպանություններ… ինչի՞ց ա դա գալիս: Մի՞թե մտածում եք թե իշխանություններից: Ոչ, համոզված եմ որ ոչ, ինչ իշխանություն էլ որ լինի, մեկա հնարավոր են ամեն տեսակի թերություններ: Թերություններից ազատվելու միակ միջոցը նոր հասունացող սերունդին լավ կրթելն ա, կրթելը այն, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդավարական պետությունը, ինչպիսի հարաբերություններ պետք է լինեն հասարակության անդամների միջև… Դեռահասներին այդպիսի գաղափարներով լցնելով միայն կարելի ա ապահովվել նրանց բարեկեցիկ ապագան, վստահ լինելով, որ նրանք կկարողանան իրենց միջից հանեն թերությունները: Ստացվում է, որ դրանով մենք զոհաբերում ենք մեր ներկան, սակայն կերտում ենք ապագա… Այ էս ա հայրենասիրությունը: Այ էս ձևով պետք ա հանենք մեր միջից մեր եսասիրույթունը: Այս եղանակով միայն մենք կկարողանանք հասնել նրան, ինչին ձգտում ենք: Թե չէ գոռգոռալով ու արյուն թափելով միայն ավելի կբարդացնեք վիճակը ու այդպես էլ ոչնչի չենք հասնի: /եթե տառասխալներ լինեն, կներեք, չեմ ստուգել:/
Էջանիշներ