Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ, չեմ կարծում, որ իշխանությունն այն աստիճան ախմախ կլինի, որ ամսի մեկին արյունահեղություն լինի: Երկրորդ հարցին պատասխանել արդեն իսկ կարծում եմ, որ պետք չէ, սակայն ուզում եմ ասել, որ նման ելքի դեպքում նահանջն ու իշխանության գրավումը միակ տարբերակները չեն: Ամեն դեպքում մեր պայքարը մինչ այժմ եղել է օրինական դաշտում ու վստահ եմ, որ օրինականում մնալով էլ կհաղթենք:

Թեմային կարելի է ամենատարբեր տեսակի հարցումներ ամրակցել, սակայն չեմ կարծում, որ դրա կարիքը կա:
Ակամայից հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթերը, որտեղ համոզում էր, որ ՌՔ-ն խելագար չի ու չի գնա արյունահեղության և այլն, եթե դրված լինի իրենց իշխանությունից զրկվելու հարցը իհարկե արյունահեղության կգնան, դրան վկա Երևան լցված ներքին զորքերի ուժերը ու հանրահավաքից դեռ 1 ամիս առաջ սկսված պատրաստությունները: