Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Դու ինձ հարգում ե՞ս գոնե մի քիչ: Այն ինչի հետ համաձայն չես, միշտ չէ անիմաստություն:
Ես ասում եմ ընդամենը մեկ բան, որ դինամոյում հանրահավաք անցկացնելով նրանց հարմարվելն անիմաստ է: Սա քո անձին չկպնող խոսքեր են, Տատ, նեղանալու հարց չի կարող լինել: Խայտառակ սխալ է զիջումներ անել «ուժին», որը որևիցե զիջում անելու պատրաստակամություն ցույց չի տալիս: Զիջումը թույլատրելի է միայն ու միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում կարող ես այլ բան շահել: Դինամոյում հանրահավաքով ոչինչ չի կարելի շահել տվյալ դեպքում, իսկ համակերպվելը նույնն է, որ ասես, կզում եմ, վրովս թռեք, պարոնայք սերժանտներ:

Վիտա, ես չեմ կարծում, որ կարիք ունեմ գրելու, թե ինչքան եմ հարգում քո անձը: Իմ ոչ մի գրառումը քո անձի դեմ ուղղված չի կարող լինել: