Դեմագոգիան այդ պայքարի նպատակն է, որ մինչ վերջերս կայանում էր «աստված վատից ազատի» կարգախոսի մեջ։ Այդ պայքարը արդեն երկար տարիներ է տարվում էր դեռ շատ ավելի շուտ, քան ԼՏՊն ասպարեզ վերադարձավ – Փաշինյանի իմպիչմենտը քեզ օրինակ։
Հարցը չի կայանում, երբ ինչքան է եղել ու ով ինչքան է կեղտոտ, դրանով մարդկանց չես համոզի, որ պայքարելն իմաստ ունի, քանի որ «սա վատն է պետք է դրան փոքել միքիչ լավով» անիմաստ է ընդհանուր հավաքական ժողովրդի համար, բոլորի համար լավ չի լինելու, անհնար է, ինչ որ մեկի համար միևնույնն է սրան նրանով փոխելուց հետո էլ վատ է լինելու։
Ժողովուրդը որպես հավաքական կերպար թքած ունի որ անձն է մեղավոր Գորբաչով, Դեմիրչյան, Ալիեվ թե Պուգո։
Այդ նույն թքած ունենալն մնալու է, քանի դեռ սկզբունքներ, միջոցներ, մեթոդներ չեն առաջարկվել, թե ինչպես փոխել ու բացառել նման անձերի մեղք գործելու հնարավորությունը։
Համեմատել իմաստ չունի, պետք է միջոց առաջարկել ինչպես իրավիճակից դուրս գալ։
Սրան հանենք մենք անենքը միջոց չի այլ կամ աչկակապություն է, քանի որ ուզում են ընդհամենը իրենք լինեն, կամ անճարություն է, գաղափարի, իրավիճակը լավացնելու մեթոդի բացակայություն, ինչպես ամերիկացիների մոտ էր Իրաք մտնելուց առաջ, Սադամին հանին բայց տեղը բան չառաջարկին, հիմա քաոս է։
Պայքարը Ղարաբաղ շարժման սկզբում էր, հիմա չի երևում, ինչես այն ժամանակ ամեն ոք հասկանում էր ինչպես պետք է պայքարել համակարգի դեմ։ կուսակցական տոմս հանձնելով, գնալ մոսկվայում հացադուլ անելով, ընտրությունների ժամանակ սեփական թեկնածուի անունը թերթիկի վրա գրելով, ժողովների ժամանակ անհարմար հարցեր տալով, դասադուլ անելով ևյլն
Պարզ ասեմ – ԼՏՊն այս բոլոր միտինգների ժամանակ ինչ որ կոչ, ինչ որ գործողությունների դիմելու ամբողջ Հայաստանով մեկ արել է՞ Կարծեմ ոչ։
Պետք է մարդկանց զգացում տալ, որ իրենցից ինչ որ բան է կախված տեղերում, ամեն ուր և ոչ թե «դուք ինձ օգնեք ես սրանց հախից երևանում գամ սաղի համար լավ կլինի».... 1998ին էլ հավատացի թե «լոխ լավ տի լի» հանին փոխին...
Հավատանք, որ լավ կլինի նորից օգնենք որ ինչ՞
1988ին Ղարաբաղ կոմիտեին, ոչ մեկ չեր օգնում իշխանության գալ, ժողովուրդը իշխանությունը վերցրեց ու հարմարը ԼՏՊին նախագահ կարգելն էր, արվեց առանց որևէ հարցի։
Քանի որ շարժում կար, նախագահ լինել չլինելը էական չեր էր, ինչ որ մեկին պետք էր արվեց, հիմա նախագահ կա վիզ շարժում ա պետք...
Գումարելիների տեղերը փոխելուց քաղաքական դաշտում շատ բանա փոխվում – չի լինելու շարժում քանի դեռ սխալ պրիորիտետներ–հերթականություն է դրված...
Էջանիշներ