Ինքս էլ հոգնել եմ նավսելուց այս թեմայում, մանավանդ, որ միագամայն կիսում եմ այն գաղափարները, որոնց համար դուք (ընդմիշտ հասկացանք, որ դու ու եսը հավաքական խոսքեր են) գնում եք նստացույցի կամ հանրահավաքի:
Երբ Հայաստանում հաստատվի համեմատաբար ազնիվ իշխանություն, կցնծամ, թե ձեր ջանքերով կլինի՝ շնորհակալություն կհայտնեմ, ու հաստատ արցունք չեմ թափի ՍՍ-ի հետևից: Իհարկե, ինձ դաժանորեն կհիշեցնեք՝ բա որ ասում էինք, բա տեսա՞ր, բա դու ասում էիր...ոչինչ- ասեք: Թող դուք ճիշտ լինեք: Կարող է այնքան պառավ լինեմ, որ չագուչը գլխիս ռիսկ չանեք խփեք, ի նա տոմ սպասիբո:
Ես կուզեյի միանալ ընդդիմությանը, բայց... Հավատացեք, իմ աշխարհարագրական հեռվությունը կապ չունի, քանի որ միջից էլ իմ պես մտածողներ կան: Կասեք՝ հեռվից նստած դատում ես, ինքս էլ այդպես կասեյի: Բայց երբեմն հեռվից ջերմորեն տառապած հայացքն առավելություններ ունի: Ամբողջական է երևում:...բայց տանել չեմ կարող ամպագոռ կոչերը, սիրղականությունն ու ցուցամոլությունն այդպիսի հարցերում: Իսկ դրանք առկա են:
Հանրահավաքները դադարեցին: Ինչու՞:
-Բովանդակությունը սպառվել էր, նորություն չկար հայտարարելու:
-Մարդկանց համբերությունն ու հետաքրքրվածությունը չէր գտնում բավարարվածություն: Եթե շարունակվեր՝ մարելու էր գալու ցանկությունն ընդմիշտ:
-ցուրտ էր: «Հաճելին օգտակարի հետ»-ը զիջում էր «անդուր ու անիմաստ»-ին:
Ճիշտ էր դադարը, ասում եք՝ ՀԱԿ-ը շարունակեց աշխատանքը, կազմակերպվեց, նոր ծրագրեր և այլն: Լավ, այդպես պիտի գործի ընդդիմությունը: Լավ, ժամանակն է հայտնել արված գործի մասին:
Վերականգնվում են հանրահավաքները: ԻՆՉՈՒ՞
-Ցույց տալու համար՝ մենք դեռ կանք, էս էլ մեր արած գործը (թերևս միակ հարգելի պատճառը)
-Ցույց տալու համար՝ թքած ունենք (մատենադարան և ոշշ մի ուրիշ տեղ, երեխայություն)
-գարուն է, հավես է հավաքվել
Լուրջ, ես չգիտեմ, որն է գերակշռում ոմանց ոգևորության մեջ: Առաջին պատճառի համար կարելի է կոմպրոմիսս գտնել, մյուսները՝ անհարգելի են:
Այստեղ մի սարկաստիկ առաջարկ եղավ (Չուկ չասես, չեմ հասկանում նրբությունները)
Իսկ ինչու՞ ոչ:Ինչու՞ լուրջ չվերաբերվել այդ տարբերակին: Մենակ թէ՝ զոռով լինի, ինադու: Դուք ուզում եք համեմատվել իշխանությա՞նը, անճկուն կոտոշությամբ: Գուցե՝ ցուցամոլությունի՞ց է կամ հարմարավետության ցանկությունից:
-Վտանգավոր է (միակ հարգելի պատճառը, լսել եմ, բայց համոզիչ չէ)
- ՀԱԿ-ի տրված ինֆորմացիան լավ տեղ չի հասնի (ամենակարևորն է, բայց ինչու՞ չի հասնի, մարդ չի գա, բա ու՞ր ա մարդկանց սկզբունքայնությունը)
- Ով զահլա ունի գնա հասնի ստադիոն, տրանսպորտ-բան...համ էլ լավ չի երևա քաղաքում, մարդ չի տեսնի
-Էն չոլում հանրահավաքից առաջ կամ հետո մի նստելու խոսելու տեղ չկա:
-Մեզ պալոժ չի ՆՐԱՆՑ ասածն անել:
Ասացեք խնդրում եմ՝ ԻՆՉՈՒ ոչ այնտեղ: Գոնե մեկ անգամ, դադարից հետո:
Միայն հակառակ հարցը չտաք՝ իսկ ինչու թույլ չեն տալիս Մատենադարանում: Գոնե այնքան խորամանկություն ունեն ՝ուրիշ բան առաջարկելու: Հարցս հասունացավ այն թեմայի համար՝ «Հարցեր ՀԱԿ-ին»:
Էջանիշներ