Այո
Ոչ
Չգիտեմ
չեմ ուզում պատասխանել, կամ փորձել ինչ-որ բան բացատրել, միայն ուզում եմ նշել ժողովուրդը երբեք մեղք չի եղել ու չի կոտրվել, ոչ փետրվարի 19-ին , երբ կեղծվեցին ու գողացան ժողովրդի ձայները, ոչ Մարտի 1-ին , երբ դավադրաբար հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, ոչ էլ նույն երեկոյան Մյասնիկյանի արձանի մոտ, ու ոչ էլ այս մեկ տարվա ընթացքում:
Ժողովուրդը երբեք չի սխալվում, ու նա վաղուց է մեկ բռունցք դարձել
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Լեո ջան, ոչ ոք չի պատրաստվում մոռանալ Ցեղասպանության փաստը. ՈՉ ՈՔ
Երբ ՀՀ-ն անկախացավ, ՀՀՇ-ն հայտարարեց, որ պետք է ուղիներ փնտրել համագործակցելու հարևանի հետ: Հիշենք այդ շրջանում տիրող իրավիճակը... ՀՀ-ն փորձում էր ազատվել Ռուսաստանի ճիրաններից, լինել լիովին անկախ, բայց դա չհաջողվեց, որովհետև պատերազմում պարտվում էինք: Բայց սկզբում, Լևոնը ցանկանում էր հավասարակշռություն հաստատել և վարում էր կոմպլեմենտար /հավասարակշռողական/ քաղաքականություն: Իշխանափոխությունից հետո այդ գործընթացը սառեցվեց, ինչը մեծ սխալ էր: Հարևանի հետ մշտական թշնամի չես կարող լինել: Ճիշտ է, գուցե երբեք էլ նրանց չընդունենք ոչ այլ կերպ, քան՝ թշնամի, բայց որպես հարևան, կարող ենք համագործակցել... անշուշտ՝ ամեն քայլ հաշվարկելով
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
իսկ դու ինչ կարողոս բացատրել կամ պատասխանել եթե ճշմարտություն եմ ասում,իմ ընկերները սահմանին կանգնած,իմ ախպերը ծառայության մեջ լինելով խի պետքա ահաբեկվեր կամ ահաբեկվի ձեր միտինգներով ու երթերով..խի պետքա իմ ընկեր օրերով կանգներ իր սիրելի քաղաքում եվ հսկեր իր սիրելի ժողովրդի անց ու դարձին՞ովա պատասխան տալու մարտի 1-յան զոհվածների համար,հայ հային սպանումա ոնց կարելիա դա հասկանալ՞
Աթեիստ (14.02.2009)
իսկ ինչես կարծում եթե հելնեմ դուրս գռգոռամ,երթ անեմ կստանամ՞ ...քեզ թող չթվա ես դուրս չեմ եկել ու չեմ մասնակցել երթերի ,բայց որ հելնումես ու բան չի փոխվում հետն էլ երկիրնա ապակայունանում,կարծում եմ մի բան որ չի հասնում իրա նպատակին անիմաստա շարունակել,մանավանդ որ ժամանակը իրենը արելա,երկաթը տաք-տաք են ծեծծում..հասկացեք..2-րդ մարտի 1 մի բերեք ժողովրդի գլխին.քանի որ մեղավորները չեն պատժվում...ընդդիմությունը ոչինչ չկարողացավ անել,1 տարվա ընթացքում փոխարեն քիչ էր մնում Հայաստանը եվրոխորհրդում կորցներ ձայնի իրավունքը,փառք աստծո դա տեղի չունեցավ...հայը հայի դեմա պայքարում երկիրա ապակայունացնում՞
Լեո (14.02.2009)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Nareco (14.02.2009)
Փառք Աստծո չկորցրե՞ց: Իսկ որ կորցներ ի՞նչ էր փոխվելու: Կասես երևի երկրի վարկանիշն էր ընկնելու: Ընկեր, մեր երկրի վարկանիշն էլ ընկնելու տեղ չունի: Այսինք վարականիշ որպես այդպիսին արդեն չկա էլ, որ ընկնի կամ չընկնի:
Հայն էլ հայի դեմ չի պայքարում: Հայը հիմա ղզլբաշների դեմ ա պայքարում: Ղզլբաշների մի մասը սահմանից այն կողմ են, մյուս, ու ավելի վտանգավոր մասը, սահմանից այս կողմ:
Հարգելի Բավարիայի երկրպագու, մի քանի գրառում վերև Դուք մեզ խորհուրդ էիք տալիս «համախմբվեք մի բռունցք դառեք», դրա վերաբերյալ ես Ձեզ մի շարք հարցեր տվեցի, որոնք մնացին անպատասխան: Դա անուշադրությա՞ն արդյունք է (1), թե՞ ուղղակի հերթական «էնքան որ գրելու» սինդրոմն է: (2)
Եթե տարբերակ 1-ինն է` պատասխանեք, որից հետո շարունակենք, եթե 2-րդն է «էնքան որ գրածները» ոչ մի կերպ չեմ ուզում մեկնաբանեմ:
ապեր, խաղաղ միտինգներից ու երթերից ինչի՞ է քո եղբայրը ահաբեկվում
եթե խաղաղ միտինգից է ահաբեկվում, բա որ երկու հատ թուրք տանկով գա, ի՞նչ պիտի անի
Ապեր, փառք ու պատիվ մեր զինվորներին, որ սահմանի վրա են, բայց քո եղբոր սիրելի քաղաք, զինվորներին, այդ թվում քո եղբորը, մտցրել են մի քանի սադիստներ, որոնց դեմ էլ մենք մեր միտինգներով պայաքարում ենք: Միտինգ ենք անում, որ ունենաք պետություն, որտեղ սեփական զինվորը երբեք սեփական քաղաք զինված չի մտնի՝ սեփական ժողովրդից ահաբեկվելու համար:
Զինվորներին պետք է սահմանի վրա ու զորապասերում պահել՝ թուրքին ահաբեկելու համար, ու ոչ թե սեփական ժողովդրից ահաբեկվելուց հետո վախը չափելու համար:
Նարեկո ջան, էտ խորհուրդն էլ, որ տալիս են, ժամկետանց խորհուրդ է, քանի որ մենք լավ էլ համախմբված ենք ու լավ էլ մի բռունց ենք: Բայց այդ բռունցի կողքերը մի քանի ոջլոտ արարածներ կան, որոնք տիզի պես կպել են բռունցքին ու ցանակնում են հնարավորինս երկար ծծել այդ բռունցքի արյունը: Բայց ցանկացած վնասատուի դեմ էլ պայքարի ձևեր կան - սկսած անտիբիոտիկներով, վերջացրած վիրահատական միջամտությամբ:
Տրիբուն ջան լիովին համամիտ եմ, ուղղակի ինձ թվում էր, որ համենայն դեպս այս ընտրություններից, հատկապես մարտիմեկյան իրադարձություններից հետո բոլորին պարզ կդառնա. թե ով, ով է:
Բայց ցավոք սրտի դեռ կան այնպիսիք, որոնք ԱԽՔ-ին համարում են քաղաքական գործիչ, իսկ մարտիմեկյան դեպքերի համար մեղադրում ընդդիմությանը, իսկ զոհերի պահով էլ ՝«չէթայիք, չկոտորվեիք» հայտնի չերգչուհու ոճով…
Վերջին խմբագրող՝ Nareco: 14.02.2009, 18:28:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ