User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 19 120-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969119 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #271
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ;
    դե ջղայինացնում եմ էլի, վաաայ… ուզում եմ որ դուրս գաս գնաս հանրահավաքի, լսես ու գաս ու հակաճառես ավելի թափով արգումենտներով… ու էլի դեմ եղիր

  2. #272
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դե ջղայինացնում եմ էլի, վաաայ… ուզում եմ որ դուրս գաս գնաս հանրահավաքի, լսես ու գաս ու հակաճառես ավելի թափով արգումենտներով… ու էլի դեմ եղիր
    Շնորհակել եմ, հարկավոր չէ ինձ ջղայնացնելով «թասիբի» գցել: Էս անգամ ես նախընտրում եմ հանդիսատես լինել, այս թատերաբեմում ես իմ տեղը չեմ գտնում:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 13.02.2009, 15:47:

  3. #273
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ

    [15:04] 13 Փետրվարի, 2009
    Թեեւ Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել մարտի 1-ի հանրահավաքը, սակայն այն տեղի է ունենալու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, որ հանրահավաքը ամենայն հավանականությամբ կանցկացվի Մատենադարանում: Վերջնական որոշման մասին Կոնգրեսը տեղյակ կպահի:

    Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀԱԿ-ը դիմել էր Երեւանի քաղաքապետարան` մարտի 1-ին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկմամբ: Համաձայն օրենքի` քաղաքապետարանն իր որոշման մասին պետք է տեղեկացներ 72 ժամվա ընթացքում: Սակայն Մուսինյանի ասելով` ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՚Հանրապետությունՙ կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը 72 ժամվա ընթացքում պատշաճ կերպով չի ծանուցվել: ՚Դա, ըստ օրենքի նշանակում է, որ հանրահավաքը ընդունված է ի գիտություն:


    Հանրահավաքը կսկսվի ժամը 15:00-ինՙ,- հայտարարեց Մուսինյանը:


    Թե հանրահավաքի ժամանակ մասնավորապես ի՞նչ խնդիրների կանդրադառնան, Արման Մուսինյանը նշեց, որ այդ մասին տարբեր առաջարկներ արդեն ստացել են, սակայն դրանց մասին հասարակությունը կիմանա մարտի 1-ին հարթակից: 3-ամսյա դադարից հետո, թե ի՞նչ ակտիվ գործողություններ են սպասվում Կոնգրեսի կողմից, Մուսինյանը նշեց, որ ՀԱԿ-ը մի քանի ռազմավարություն ունի, որոնք ՚իրենց գործողությունների պաշարը շատ ավելի հարուստ են դարձնումՙ: ՚Տվյալ պահի քաղաքական իրադրությունն է հուշում երբեմն վերջին պահին կամ հենց հարթակի վրա ընդունելու սեղանի վրա դրված սցենարներից որեւէ մեկըՙ,- ընդգծեց ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակը:

    Մուսինյանն անդրադարձավ նաեւ ՚7-ի գործիՙ դատավարությանը, որը երեկ դարձյալ հետաձգվել է: Այս փաստը, ըստ նրա` վերջնականապես փաստեց մի բան, որ ՚իշխանությունները շահագրգռված չեն բաց դատավարության անցկացման եւ ամեն ինչ անում են այն հետաձգելու եւ դատավարությունը ձախողելու համարՙ:

    ՚Ես մեկ անգամ եւս ուզում եմ հիշեցնել, որ այս քրեական գործը մնացել է իշխանությունների կոկորդում: Նրանք հասկանում են դրա շինծու, անհեռանկար լինելը, ավելին` իրենց համար վտանգավոր լինելը: Նրանք ամեն ինչ պետք է անեն, որ այս դատավարությունը օրինական ընթացքից շեղենՙ,- կարծում է Մուսինյանը:

    Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին, ապա նա նշեց, որ իրենք անպայման մասնակցելու են երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացներին, սակայն այդ հարցը դեռեւս Կոնգրեսի օրակարգում չկա:

    Անդրադառնալով Դավոսյան ֆորումում Սերժ Սարգսյանի ելույթին` Մուսինյանը նշեց, որ ՚բամբ ձայնով եւ խրոխտ հայացքով ելույթներըՙ դեռ ոչինչ չեն նշանակում: ՚Պատմությունը ցույց է տվել, թե ինչպես են նման ելույթներից հետո գնում ու ստորագրում ոչ շահավետ պայմանագրեր: Ելույթում, անկեղծ ասած, քաղաքական շեշտադրումներով բովանդակություն չեմ տեսելՙ,- ասաց Մուսինյանը` ավելացնելով, որ նույնը չի տեսել նաեւ Սարգսյանի` ԲՀԿ համագումարի ելույթում: Դա, նրա բնորոշմամբ` երկրի առաջ կանգնած լրջագույն մարտահրավերները շրջանցող ելույթ էր: Իսկ Սարգսյանի մասնակցությունը ԲՀԿ համագումարին, ըստ Մուսինյանի` ընդամենը ցույց էր տալիս, թե ում է պատկանում կամ չի պատկանում ԲՀԿ-ն:

    www.a1plus.am
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.02.2009), Chuk (13.02.2009), Norton (13.02.2009), Արտիստ (13.02.2009), Նարե (13.02.2009), Տրիբուն (14.02.2009)

  5. #274
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ բան, որ նրանք՝ Չուկը, Մարկիզը... չեն ուզում լսել ու փորձել հասկանալ(հոմ չեմ ասում համաձայնվել) մեր կասկածներն ու թերհավատը: Մի արգամ պատկերացնել այս մի հարգարժան կողմի միտքը:
    Տատ ջան, այ էստեղից է գալիս սխալդ: Չուկը, Մարիզը, Սերոբն ու Հոռոմսիմը լսել են, միլիոն անգամ են լսել քեզ, Լեոյին (էստեղ դուք անձինք, անհատներ չեք, ինչպես և մենք, այլ հավաքական կերպարներ) ու բոլոր փաստերը, կարծիքները, վերլուծությունները ու մնացած ամեն ինչը իրար կողք դնելով եկել են որոշակի եզրահանգման: Ճի՞շտ, թե՞ սխալ, վերջնական ցույց կտա ժամանակը: Թեև շա՜տ քիչ հավանական է, ինչպես բազմիցս նշել եմ նախորդ գրառումներիս մեջ, որ այս քանակի ու ամենատարբեր հայացքների, սոցիալական խավի, գաղափարների կրող անձինք միասին եկած լինեն սխալ եզրահանգման: Դա գրեթե անհավանական է:

    Եվ, ի դեպ, շարունակում ենք լսել, բայց ուզում ենք լսել նոր խոսքը, այլ ոչ թե հնի փչացած պլաստինկայի նման կրկնումը: Ուզում ենք լսել իրական վերլուծություն, իրական հիմնավորում, ոչ թե կարուսել «կարմիր կովը կաշին չի փոխում» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «մի անգամ հղփացածը նորից է հղփանալու» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «դուք անձի հետևից եք գնում» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «այդ անձը չի կարող բարեկեցության տանել» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «մութ ու ցուրտ տարիներ էին» (օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, թեկուզ է ցավալի իրողություն, որն օգտագործվում է մարդու զգացմունքներին, այլ ոչ տրամաբանությանն ազդելու համար), «մազութի գործ» (չապացուցված դրույթ, մի իրողություն, որի ուսումնասիրումը տանում է մինչև պատերազմի հաղթանակ), «իր հիմնադրած քաղաքական համակարգն է» (դեմագոգիա և քաղաքականությունից ոչինչ չհասցնելու արդյունքում օգտագործվող թյուր կարծիք, սխալ մեկնակետ), «96-ի կեղծված ընտրություններ» (ներկա իրողությունից ուշադրությունը շեղելու ճղճիմ տարբերակ, մարդկանց կարծիք, ովքեր մոռանում են որ միակ քաղաքական ուժն է, որտեղ կան մարդիկ, ովքեր 98-ին ինքակամ հրաժարական տվեցին), «փակված դաշնակցություն» (աշխատանքը ընդամենը կասեցված կառույց, որին առջարկվել է գործունեությունը ծավալել ՀՀ սահմանադրությանը համապատասխան, ընդ որում այն դեպքում, երբ այս կառույցից ծնվել էր դուստր տեռորիստական կառույց)...

    Տեսնու՞մ ես ինչքան աղքատիկ է արգումենտացիան ու կրկնվող: Դրույթներ, որոնցից յուրաքանչյուրն իր պատասխանը ստացել է թե՛ այս ֆորումում, թե՛ ավելի բարձր մակարդակով: Լսել ենք Տատ, իհարկե լսել ենք: Էդ դուք եք, որ չեք լսել պատասխանները ձեր բարձրացրած հարցերի (նորից անձամբ քեզ նկատի չունեմ, այլ հավաքական կերպարներին), իսկ չեք լսել մի քանի պատճառներից ելնելով, նայած որ խմբին եք պատկանում.
    - Քաղաքականությունը սխալամբ զուտ անձերով պայմանավորող խումբ,
    - Անցյալի հուշերից դուրս գալ ու ապագային նայել չկարողացողների խումբ,
    - Որոշակի ամբիցիաներ ունեցողների խումբ,
    - Պայքարելու կամք ու դուխ չունեցողների խումբ,
    - Հուսահատվածների խումբ,
    - Արդեն իսկ մշակված ստերեոտիպներից հրաժարվել չկարողացողների խումբ,
    - Կեղծ պրոպագանդայի զոհ դարձածների խումբ,
    - Անձնական վրեժխնդրություն ունեցող անձանց խումբ:

    Գուցե մի քանիսը բաց թողեցի, բայց հիմնականները սրանք են: Բայց ուրախությամբ ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ մարդկանց մի հսկայական խումբ կարողացել է այս բոլոր խոչընդոտները հաղթահարել ու այս խմբերից մեկ քայլ առաջ գնալ, էնպես որ մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է, պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.02.2009), murmushka (13.02.2009), Աբելյան (13.02.2009), Մարկիզ (13.02.2009)

  7. #275
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Երեկվանից ժամանակ չէր լինում գրելու Տատին:
    Ուզում եմ հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության 18-ամյա պատմության մեջ ունեցել ենք 2 խայտառակ դեպք` հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը: Կարծում եմ նորմալ է, որ գոնե այդ դեպքերի կազմակերպիչների հետևից ժողովուրդը գնալ չի ուզում:
    Միայն այս դեպքերը հերիք են, որպեսզի ես տարբերություն դնեմ ՌՔ-ի, ՍՍ-ի (որն իր "անգործությամբ" իր վրա վերցրեց մարտի 1 պատասխանատվությունը) և Հայաստանի ցանկացած այլ հանցագործի միջև:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (14.02.2009), Chuk (13.02.2009), Mephistopheles (13.02.2009), murmushka (14.02.2009), Արտիստ (14.02.2009), Տրիբուն (14.02.2009)

  9. #276
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկվանից ժամանակ չէր լինում գրելու Տատին:
    Ուզում եմ հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության 18-ամյա պատմության մեջ ունեցել ենք 2 խայտառակ դեպք` հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը: Կարծում եմ նորմալ է, որ գոնե այդ դեպքերի կազմակերպիչների հետևից ժողովուրդը գնալ չի ուզում:
    Միայն այս դեպքերը հերիք են, որպեսզի ես տարբերություն դնեմ ՌՔ-ի, ՍՍ-ի (որն իր "անգործությամբ" իր վրա վերցրեց մարտի 1 պատասխանատվությունը) և Հայաստանի ցանկացած այլ հանցագործի միջև:
    Խայտառակ դեպքերը 2-ը չէին, այլ 3-ը: Առաջինի մասին մոռացել ես երևի
    1996թ. ԱԺ գրավում Վ. Մանուկյանի կողմնակիցների կողմից

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (14.02.2009)

  11. #277
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ ինձ երաշխիք կտա, որ ինձ չեն սպանի, եթե ես էլ միանամ հանրահավաքին
    ամոբղջ թեման դեռ չեմ կարդացել, չգիտեմ պատասխանել են այս հարցին թե որ, բայց իմ կողմից ասեմ, որ այս հանրահավաքը հենց նրա համար է, որ վաղը դու ուրիշ հանրահավաի գնալիս, չվախենաս, որ քեզ կարող են սպանել

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (14.02.2009), Աթեիստ (14.02.2009)

  13. #278
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ, ի դեպ, շարունակում ենք լսել, բայց ուզում ենք լսել նոր խոսքը, այլ ոչ թե հնի փչացած պլաստինկայի նման կրկնումը: Ուզում ենք լսել իրական վերլուծություն, իրական հիմնավորում, ոչ թե կարուսել «կարմիր կովը կաշին չի փոխում» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «մի անգամ հղփացածը նորից է հղփանալու» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «դուք անձի հետևից եք գնում» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «այդ անձը չի կարող բարեկեցության տանել» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «մութ ու ցուրտ տարիներ էին» (օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, թեկուզ է ցավալի իրողություն, որն օգտագործվում է մարդու զգացմունքներին, այլ ոչ տրամաբանությանն ազդելու համար), «մազութի գործ» (չապացուցված դրույթ, մի իրողություն, որի ուսումնասիրումը տանում է մինչև պատերազմի հաղթանակ), «իր հիմնադրած քաղաքական համակարգն է» (դեմագոգիա և քաղաքականությունից ոչինչ չհասցնելու արդյունքում օգտագործվող թյուր կարծիք, սխալ մեկնակետ), «96-ի կեղծված ընտրություններ» (ներկա իրողությունից ուշադրությունը շեղելու ճղճիմ տարբերակ, մարդկանց կարծիք, ովքեր մոռանում են որ միակ քաղաքական ուժն է, որտեղ կան մարդիկ, ովքեր 98-ին ինքակամ հրաժարական տվեցին), «փակված դաշնակցություն» (աշխատանքը ընդամենը կասեցված կառույց, որին առջարկվել է գործունեությունը ծավալել ՀՀ սահմանադրությանը համապատասխան, ընդ որում այն դեպքում, երբ այս կառույցից ծնվել էր դուստր տեռորիստական կառույց)...

    Տեսնու՞մ ես ինչքան աղքատիկ է արգումենտացիան ու կրկնվող: Դրույթներ, որոնցից յուրաքանչյուրն իր պատասխանը ստացել է թե՛ այս ֆորումում, թե՛ ավելի բարձր մակարդակով: Լսել ենք Տատ, իհարկե լսել ենք: Էդ դուք եք, որ չեք լսել պատասխանները ձեր բարձրացրած հարցերի (նորից անձամբ քեզ նկատի չունեմ, այլ հավաքական կերպարներին), իսկ չեք լսել մի քանի պատճառներից ելնելով, նայած որ խմբին եք պատկանում.
    - Քաղաքականությունը սխալամբ զուտ անձերով պայմանավորող խումբ,
    - Անցյալի հուշերից դուրս գալ ու ապագային նայել չկարողացողների խումբ,
    - Որոշակի ամբիցիաներ ունեցողների խումբ,
    - Պայքարելու կամք ու դուխ չունեցողների խումբ,
    - Հուսահատվածների խումբ,
    - Արդեն իսկ մշակված ստերեոտիպներից հրաժարվել չկարողացողների խումբ,
    - Կեղծ պրոպագանդայի զոհ դարձածների խումբ,
    - Անձնական վրեժխնդրություն ունեցող անձանց խումբ:

    Գուցե մի քանիսը բաց թողեցի, բայց հիմնականները սրանք են: Բայց ուրախությամբ ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ մարդկանց մի հսկայական խումբ կարողացել է այս բոլոր խոչընդոտները հաղթահարել ու այս խմբերից մեկ քայլ առաջ գնալ, էնպես որ մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է, պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ
    Կարդալով քո այս մտքերը, ինձ մոտ մի անկեղծ մտահոգություն առաջացավ;
    Ուզում եմ քեզ ուղղել մի հարց և ակնկալել պատասխան` հուսալով, որ վեճի ու լարվածության մթնոլորտ կրկին չի առաջանա: Կարծում եմ դու մի պահ մի կողմ կթողես քո ամբիցիաները և իմ ու իմ նմանների ձայն անտեսելու քո «կոչատրյուկները» և կպատասխանես հարցիս:

    Ինչպես ես հասկանում եմ, քո (ձեր) կարգախոսն է` պայքար հանուն լավ ապագայի: Շատ ողջունելի է:

    Բայց...
    Կա մի «բայց»: Ինչու՞ եք դուք այդ կարգի ժխտողական դիրք բռնում անցյալի նկատմամբ:

    «Այն ամենը, ինչը անցել է, անցել է, և դրանց մասին դեռևս հիշողները տառապում եմ «նավթալինիզմ» կոչվող հիվանդությամբ»:

    Այ հենց այստեղ էլ ինձ մոտ մի մտահոգություն առաջացավ… Եթե դուք վերջ ի վերջո հաղթեք ձեր պայքարում, արդյո՞ք հետայդու էլ կշարունակեք նման ժխտողական վերաբերունքը անցյալի ու պատմության նկատմամբ: Կարո՞ղ է՝ մի օր էլ լսենք, որ որոշել եք մոռանալ ցեղասպանության փաստը:

    «Դե ինչ կա որ, ինչ եղել, արդեն եղել է, 1000 տարի էլ արդեն անցել է, ի՞նչ կարիք կա կենտրոնանալ դրա վրա: Կարևորը ապագան լավ լինի, չէ՞ որ այսօրվա Թուրքիան լրիվ այլ Թուրքիա է: Ի՞նչ կարիք կա կառչել անձերից՝ Թալիաթից, Քեմալից, Էնվերից ու Ջամալից: Չէ՞ որ մոռանալով ցեղասպանությունը և սկսելով Թուրքիայի հետ հարաբերությունների բարեկամական նոր փուլ, մենք մեր տնտեսության զարգացման համար նոր ազդակներ ու «արյունատար անոթներ» կբացենք: Եվ դրանով մեր ապագան էլ ավելի կլավանա: Լսու՞մ եք: Էլ ավելի կլավանա: Ի՞նչ եք կառչել անցյալից: Եկեք ազատվենք նավթալինոտ հուշերից ու շարժվենք դեպի նոր ու դրախտային Հայաստան»:

    Վա՛յ, կներե՛ք, շեղվեցի: Կարծես ես ձեր փոխարեն իմ հարցի պատասխանը տվեցի: Եթե պատասխանս լիարժեք չէ, խնդրչում եմ կատարեք լրացումներ:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 14.02.2009, 11:02:

  14. #279
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Լեո ջան էս ինչքա՞ն թեմա կապեցիր իրար: Կարող ա էս պահին ես իմ անցյալի մի բան չուզենամ հիշել, դա չի նշանակում, որ ես իմ անունն էլ եմ մոռանալու, որովհետև այն անցյալում են տվել ինձ:
    Էդ քո լոգիկայի մասին, իսկ առհասարակ....
    Հանրահավաքի մասին: Դու նենց հանգիստ ես հարցնում «ինձ չեն սպանի՞» կարծես էդ սպանելը կոֆե խմելու պես մի բան ա: Խի՞ պիտի ինչ որ վիժվածք իմ երկրի մեջ ինձ սպանի մենակ փողոց դուրս գալու ու հանրահավաք անելու համար: Ոնց որ հայաթ չիջնես, որ հարևան օլիգարխի տղեն քեզ չսպանի, ու էդ համարես նորմալ: Ու հալա իջնողներին էլ անմիտ համարես:
    էսպես չի մնա

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (14.02.2009), Հայկօ (14.02.2009)

  16. #280
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեո ջան էս ինչքա՞ն թեմա կապեցիր իրար: Կարող ա էս պահին ես իմ անցյալի մի բան չուզենամ հիշել, դա չի նշանակում, որ ես իմ անունն էլ եմ մոռանալու, որովհետև այն անցյալում են տվել ինձ:
    Էդ քո լոգիկայի մասին, իսկ առհասարակ....
    Հանրահավաքի մասին: Դու նենց հանգիստ ես հարցնում «ինձ չեն սպանի՞» կարծես էդ սպանելը կոֆե խմելու պես մի բան ա: Խի՞ պիտի ինչ որ վիժվածք իմ երկրի մեջ ինձ սպանի մենակ փողոց դուրս գալու ու հանրահավաք անելու համար: Ոնց որ հայաթ չիջնես, որ հարևան օլիգարխի տղեն քեզ չսպանի, ու էդ համարես նորմալ: Ու հալա իջնողներին էլ անմիտ համարես:
    Էլմո ջան, չարժե ամեն ինչ առօրեականացնել
    Եվ երկրորդ՝ սխալ ես ինձ հասկացել, ես հրապարակ իջնողներին անմիտ չեմ համարում: Ուղղակի չեմ ուզում կրկին իջնել-չիջնելուն արդրադառնալ: Դա ուրիշ հարց է:

    Ուղղակի իմ մոտ վերոնշյալ մտահոգությունն է առաջացել և ուզում եմ իմանալ «նրանց» կարծիքը այդ հարցում:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 14.02.2009, 11:36:

  17. #281
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Էն որ տարել էին սահման 2 տարի խրամատում ցեխերի մեջ էինք քնում, էդ ժամանակ ոչ մեկը չեկավ ձեռիցս զենքն առնի ասի «հալա թող, ես եմ ստեղ կանգնելու» կամ ասեր «ստեղ մի կանգնեք, ես ստեղ ստորգետնյա գարաժ եմ սարքում»: Բայց որ դուրս կամ փողոց՝ կգան: Ի՞նչ մի նորություններ են հանել մեջներից: Հենց էլ գնալու եմ: Տենամ էդ ով ա գալու ինձ ասի ստեղ մի կանգնի, հանրահավաք մի արա:
    էսպես չի մնա

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.02.2009), murmushka (14.02.2009), Taurel. . . . (14.02.2009), Աթեիստ (14.02.2009), Հայկօ (14.02.2009)

  19. #282
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը

    «Այն ամենը, ինչը անցել է, անցել է, և դրանց մասին դեռևս հիշողները տառապում եմ «նավթալինիզմ» կոչվող հիվանդությամբ»:

    Այ հենց այստեղ էլ ինձ մոտ մի մտահոգություն առաջացավ… Եթե դուք վերջ ի վերջո հաղթեք ձեր պայքարում, արդյո՞ք հետայդու էլ կշարունակեք նման ժխտողական վերաբերունքը անցյալի ու պատմության նկատմամբ: Կարո՞ղ է՝ մի օր էլ լսենք, որ որոշել եք մոռանալ ցեղասպանության փաստը:

    «Դե ինչ կա որ, ինչ եղել, արդեն եղել է, 1000 տարի էլ արդեն անցել է, ի՞նչ կարիք կա կենտրոնանալ դրա վրա: Կարևորը ապագան լավ լինի, չէ՞ որ այսօրվա Թուրքիան լրիվ այլ Թուրքիա է: Ի՞նչ կարիք կա կառչել անձերից՝ Թալիաթից, Քեմալից, Էնվերից ու Ջամալից: Չէ՞ որ մոռանալով ցեղասպանությունը և սկսելով Թուրքիայի հետ հարաբերությունների բարեկամական նոր փուլ, մենք մեր տնտեսության զարգացման համար նոր ազդակներ ու «արյունատար անոթներ» կբացենք: Եվ դրանով մեր ապագան էլ ավելի կլավանա: Լսու՞մ եք: Էլ ավելի կլավանա: Ի՞նչ եք կառչել անցյալից: Եկեք ազատվենք նավթալինոտ հուշերից ու շարժվենք դեպի նոր ու դրախտային Հայաստան»:

    Վա՛յ, կներե՛ք, շեղվեցի: Կարծես ես ձեր փոխարեն իմ հարցի պատասխանը տվեցի: Եթե պատասխանս լիարժեք չէ, խնդրչում եմ կատարեք լրացումներ:
    Արդեն այլ թեմա չմնա՞ց, բոլոր «երգերը երգեցի՞ք», որ որպես հակափաստարկ բերում եք ցեղասպանության օրինակը, ու առանց մտածելու նման զուգահեռներ եք անցկացնում: Մարդ կարդում ի սրտե զարմանում է, մենակ մի բան ճարեք, մի բան մոգոնեք էնքան որ ասեք:

    Հարգելիս, եթե Դուք մարսել եք Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, ԵՍ ինքս չեմ մարսել ու չեմ մարսի ու մարտի 1-ին ներկա գտնվելով հանրահավաքին (նույնիսկ այն դեպքում, եթե չունենայի ընդդիմադիր հայացքներ) կատարելու եմ իմ քաղաքացիական պարտքը, որպես ՀՀ քաղաքացի:
    ArmFootball.com / First Armenian Front

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (14.02.2009), Աթեիստ (14.02.2009)

  21. #283
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    141
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    էսքան տեվական դադարից հետո ժողովուրդի մեծ մասը հիասթաթությունա ապրում ու մարտի 1-ի դեպքերից հետո արդեն անիմաստա դառնում որևէ երթ,նրանք չկարողացան պաշտպանել ժողովրդին,ու հիմա նորից ուզումեք նորից ողբերգոըթյուն լինի..Հասկացեք այս իրավիճակում անհնարա փոխել որևէ բան...Մենք կախված ենք այնպսիս գերտերությունից ինչպիսին Ռուսաստանն է,ու կապ չունի Սերժը կլինի թե Լեևոնը...Ժողովուրդը մեղքա մի ապակողմնորոշեք ու ջարդի տարեք առանց այսդ էլ կրտրված ժողովրդին, երկիրը լավ օրեր չի ապրում ,ուզումեք թուլացնել երկիրը ներսից,մի արեք համախմբվեք մի բռունցք դառեք բոլորս էլ հայենք,մի սեպ խրեք մեր այս փոքրիկ ազգի մեջ...Պատերազմը չի ավարտվել մի տեղի տվեք առիթավորվելու թշնամուն,սթափ եղեք...Արդեն անհնարա պայքարել նոր ձևավորված իշխանությունների դեմ...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (14.02.2009)

  23. #284
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    141
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    ԹՇՆԱՄԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆԱ մի ապակայունացրեք մեր հայրենիքը...
    Վերջին խմբագրող՝ Bayern Munchen: 14.02.2009, 15:25:

  24. #285
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Bayern Munchen-ի խոսքերից Նայել գրառումը
    էսքան տեվական դադարից հետո ժողովուրդի մեծ մասը հիասթաթությունա ապրում ու մարտի 1-ի դեպքերից հետո արդեն անիմաստա դառնում որևէ երթ,նրանք չկարողացան պաշտպանել ժողովրդին,ու հիմա նորից ուզումեք նորից ողբերգոըթյուն լինի..Հասկացեք այս իրավիճակում անհնարա փոխել որևէ բան...Մենք կախված ենք այնպսիս գերտերությունից ինչպիսին Ռուսաստանն է,ու կապ չունի Սերժը կլինի թե Լեևոնը...Ժողովուրդը մեղքա մի ապակողմնորոշեք ու ջարդի տարեք առանց այսդ էլ կրտրված ժողովրդին, երկիրը լավ օրեր չի ապրում ,ուզումեք թուլացնել երկիրը ներսից,մի արեք համախմբվեք մի բռունցք դառեք բոլորս էլ հայենք,մի սեպ խրեք մեր այս փոքրիկ ազգի մեջ...Պատերազմը չի ավարտվել մի տեղի տվեք առիթավորվելու թշնամուն,սթափ եղեք...Արդեն անհնարա պայքարել նոր ձևավորված իշխանությունների դեմ...
    Էն սկզբի մասը արի չպատասխանեմ, բայց այ «համախմբվելու, բռունցք դառնալու» մասին մտքովս չէր անցել, կասե՞ս, ու՞մ շուրջ, ո՞նց...
    ArmFootball.com / First Armenian Front

Էջ 19 120-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969119 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •