User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ, ի դեպ, շարունակում ենք լսել, բայց ուզում ենք լսել նոր խոսքը, այլ ոչ թե հնի փչացած պլաստինկայի նման կրկնումը: Ուզում ենք լսել իրական վերլուծություն, իրական հիմնավորում, ոչ թե կարուսել «կարմիր կովը կաշին չի փոխում» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «մի անգամ հղփացածը նորից է հղփանալու» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «դուք անձի հետևից եք գնում» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «այդ անձը չի կարող բարեկեցության տանել» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «մութ ու ցուրտ տարիներ էին» (օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, թեկուզ է ցավալի իրողություն, որն օգտագործվում է մարդու զգացմունքներին, այլ ոչ տրամաբանությանն ազդելու համար), «մազութի գործ» (չապացուցված դրույթ, մի իրողություն, որի ուսումնասիրումը տանում է մինչև պատերազմի հաղթանակ), «իր հիմնադրած քաղաքական համակարգն է» (դեմագոգիա և քաղաքականությունից ոչինչ չհասցնելու արդյունքում օգտագործվող թյուր կարծիք, սխալ մեկնակետ), «96-ի կեղծված ընտրություններ» (ներկա իրողությունից ուշադրությունը շեղելու ճղճիմ տարբերակ, մարդկանց կարծիք, ովքեր մոռանում են որ միակ քաղաքական ուժն է, որտեղ կան մարդիկ, ովքեր 98-ին ինքակամ հրաժարական տվեցին), «փակված դաշնակցություն» (աշխատանքը ընդամենը կասեցված կառույց, որին առջարկվել է գործունեությունը ծավալել ՀՀ սահմանադրությանը համապատասխան, ընդ որում այն դեպքում, երբ այս կառույցից ծնվել էր դուստր տեռորիստական կառույց)...

    Տեսնու՞մ ես ինչքան աղքատիկ է արգումենտացիան ու կրկնվող: Դրույթներ, որոնցից յուրաքանչյուրն իր պատասխանը ստացել է թե՛ այս ֆորումում, թե՛ ավելի բարձր մակարդակով: Լսել ենք Տատ, իհարկե լսել ենք: Էդ դուք եք, որ չեք լսել պատասխանները ձեր բարձրացրած հարցերի (նորից անձամբ քեզ նկատի չունեմ, այլ հավաքական կերպարներին), իսկ չեք լսել մի քանի պատճառներից ելնելով, նայած որ խմբին եք պատկանում.
    - Քաղաքականությունը սխալամբ զուտ անձերով պայմանավորող խումբ,
    - Անցյալի հուշերից դուրս գալ ու ապագային նայել չկարողացողների խումբ,
    - Որոշակի ամբիցիաներ ունեցողների խումբ,
    - Պայքարելու կամք ու դուխ չունեցողների խումբ,
    - Հուսահատվածների խումբ,
    - Արդեն իսկ մշակված ստերեոտիպներից հրաժարվել չկարողացողների խումբ,
    - Կեղծ պրոպագանդայի զոհ դարձածների խումբ,
    - Անձնական վրեժխնդրություն ունեցող անձանց խումբ:

    Գուցե մի քանիսը բաց թողեցի, բայց հիմնականները սրանք են: Բայց ուրախությամբ ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ մարդկանց մի հսկայական խումբ կարողացել է այս բոլոր խոչընդոտները հաղթահարել ու այս խմբերից մեկ քայլ առաջ գնալ, էնպես որ մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է, պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ
    Կարդալով քո այս մտքերը, ինձ մոտ մի անկեղծ մտահոգություն առաջացավ;
    Ուզում եմ քեզ ուղղել մի հարց և ակնկալել պատասխան` հուսալով, որ վեճի ու լարվածության մթնոլորտ կրկին չի առաջանա: Կարծում եմ դու մի պահ մի կողմ կթողես քո ամբիցիաները և իմ ու իմ նմանների ձայն անտեսելու քո «կոչատրյուկները» և կպատասխանես հարցիս:

    Ինչպես ես հասկանում եմ, քո (ձեր) կարգախոսն է` պայքար հանուն լավ ապագայի: Շատ ողջունելի է:

    Բայց...
    Կա մի «բայց»: Ինչու՞ եք դուք այդ կարգի ժխտողական դիրք բռնում անցյալի նկատմամբ:

    «Այն ամենը, ինչը անցել է, անցել է, և դրանց մասին դեռևս հիշողները տառապում եմ «նավթալինիզմ» կոչվող հիվանդությամբ»:

    Այ հենց այստեղ էլ ինձ մոտ մի մտահոգություն առաջացավ… Եթե դուք վերջ ի վերջո հաղթեք ձեր պայքարում, արդյո՞ք հետայդու էլ կշարունակեք նման ժխտողական վերաբերունքը անցյալի ու պատմության նկատմամբ: Կարո՞ղ է՝ մի օր էլ լսենք, որ որոշել եք մոռանալ ցեղասպանության փաստը:

    «Դե ինչ կա որ, ինչ եղել, արդեն եղել է, 1000 տարի էլ արդեն անցել է, ի՞նչ կարիք կա կենտրոնանալ դրա վրա: Կարևորը ապագան լավ լինի, չէ՞ որ այսօրվա Թուրքիան լրիվ այլ Թուրքիա է: Ի՞նչ կարիք կա կառչել անձերից՝ Թալիաթից, Քեմալից, Էնվերից ու Ջամալից: Չէ՞ որ մոռանալով ցեղասպանությունը և սկսելով Թուրքիայի հետ հարաբերությունների բարեկամական նոր փուլ, մենք մեր տնտեսության զարգացման համար նոր ազդակներ ու «արյունատար անոթներ» կբացենք: Եվ դրանով մեր ապագան էլ ավելի կլավանա: Լսու՞մ եք: Էլ ավելի կլավանա: Ի՞նչ եք կառչել անցյալից: Եկեք ազատվենք նավթալինոտ հուշերից ու շարժվենք դեպի նոր ու դրախտային Հայաստան»:

    Վա՛յ, կներե՛ք, շեղվեցի: Կարծես ես ձեր փոխարեն իմ հարցի պատասխանը տվեցի: Եթե պատասխանս լիարժեք չէ, խնդրչում եմ կատարեք լրացումներ:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 14.02.2009, 11:02:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •