Գիտեմ, որ թեմայում չեմ, բայց չգիտեմ ու՞ր գնամ:
Իսկ եթե մենք հիշողությունը ոչ միայն տաս տարով թարմացնենք, այլ ութսուն, այն ժամանակ էլ սպասում ու հուսում էինք, որ ռուս ցարը հիմա կօգնի կազատի մեր երկիրն ու լավ կլինի:
Իսկ եթե մի քիչ էլ հետ գնանք՝ սպասում էինք, թե ինչ առաջավոր դուրս կգան «երիտասրդ թուրքերը» ու լավ կլինի:
Մի քանի հարյուր տարի առաջ էլ՝ սպասում ու հուսում էինք, որ նոր եկած, Հայաստան զավթած թուրքերը կհանգստանան, մենք էլ սուս ու փուս իրենց վրա էշի պես կաշխատենք, երկիրը կզարգացնենք՝ մեզ շնորհակալություն կասեն ու «լավ կլինի»:
Եթե հիմա այդ ամենը չհիշվեր, չէր լինի քո վստահ ցանկությունը՝ ԷԼ ՉՍՊԱՍԵԼ, փոխել, քանի ք... համը դուրս չի եկել: Դե, իսկ հիշելուց իրոք ամեն բան է պետք հիշել, նաև մոտիկը: Դարը փոխվել է, հարյուր տարի պետք չէ զարգացման համար, ամեն բան արագացված է լինում:
Եթե հիշել Արցախի պատմությունը, պարզ է դառնում, որ ոչ այնքան դրսի բացահայտ «չար» թշնամին կարող է հուսախափ անել, այլ նաև՝ շատ ավելի կատաստրոֆիկ հետևանքներով, ներքինը: Լավ է, եթե քո մտածած թշնամին է իրոք վտանգավոր: Իսկ եթե ո՞չ:
Դովերյայ, նո պրովերյայ: ԼՏՊ հավատում եք՝ լավ: իսկ մոռանալ միևնույն է պետք չէ:
Էջանիշներ