Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Էլի եմ գրելու:
Ես հակալևոնական եմ, ով ուզում ա տենա ի՞նչ կարգի հակալևոնական եմ, կարա որոնման համակարգից օգտվելով, գտնի իմ գրառումները:
Իմ կարծիքը հիմա հետևյալն ա՝
Լևոնի թիմակիցները արդեն լավ տուժել են իրանց ստեղծած համակարգի ձեռքից, իրանք իրանց հավաքած տանկի ցեպերի տակ տրորվում են, մասնավորապես հրճվանքով եմ ընդունել գեներալ Մանվելի անկմանը, գրզոների անկմանը և այլն...
հիմա ուզում եմ սրանց անկումը տենալ, ու ամեն ձևով նպաստելու եմ դրան: Խորհուրդ եմ տալիս օգնել մարդկանց, որ իրանց դառը պտուղները իրանք էլ համտեսեն:
Լավ չի լինելու, մեր համար ոչ մի բան չի փոխվելու, հա բայց եթե չի փոխվելու, ի՞նչի չփորձել: Մենք լողալ չգիտենք ու ջուրը մի թից բարձր ա մեր հասակից, է թող 50 մետր բարձրանա, մեզ ի՞նչ, մեկ ա լողալ չգիտենք, իսկ երբ ես աննորմալները մեր օգնությամբ իրար բուգ կրծեն, արդեն մեր համար էլ լավ կլինի, որովհետև էլ աննորմալ չի մնա:
Համաձայն եմ քեզ հետ, Elmo ջան, հատկապես ընդգշված հատվածների:
Բայց ի՞նչ ես կարծում, մեր ժողովուրդը մեղք չի, որ սրանց աթոռակռվում կոտորվի: