Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
Փորձեմ շատ հակիրճ ներկայացնել իմ դիրքորոշումը: Ես էս քարուքանդ երկրի անհատ քաղաքացի եմ /շատ ափսոս, որ հպարտությամբ չեմ սա ասում/, ով միշտ դեմ է եղել ու դեմ է ներկա իշխող դասակարգին: Ես ընդունում եմ, որ դեռևս գտնվում եմ պասիվ պայքարողի դերում, որովհետև դեռ չեմ տեսնում այն ուժը, որը կկարողանա մեզ դուրս բերել այս վիճակից և ամենակարևորը մեզ տեր կկանգնի նաև «հեղափոխությունից» հետո:

Առայժ ըստ իս չկա այդպիսի քաղաքական ուժ:

Եվ քանի դեռ ժողովուրդն իմ այս խորը ատելության ու ամբոխիզմի խավարում է խարխափում, վախենամ մենք դեռ երկար կտարուբերվենք սերժիզմ-լևոնիզմ հորձանուտում;
Շատ շնորհակալ եմ Լեո ջան, դու շատ հստակ ու հակիրճ շարադրեցիր քո դիրքորոշումը, այսինքն որ դիրքորոշում չունես (խնդրում եմ չխառնես, ես քեզ հայրենասեր եմ համարում ու քո հայրենասիրությունը հարցականի տակ չեմ դնում)

դու էդ ուժը չես տեսնում, մենք տեսնում ենք, դրա համար էլ մենք պայքարում ենք, իսկ դու նստած սպասում ես "Քրիստոսի գալստյան"… սպասի ախպեր, տեսնենք երբ ա գալու… մեզ էլ ձեն կտաս որ գա…

դու պիտի հասկանաս որ այս շարժումը քո ասած "խորը ատելության ու ամբոխիզմի խավարից" դուրս գալու պրոցեսն է

Իմիջայլոց ասեմ. շարժման նպատակը հեղափոխությունը չէ այլ ընդամենը նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ