User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 17 120-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #241
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում arti$t-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն կազմակերպչական հարցեր են որոշվում....ինչի մասին է խոսքը? Ու ավելացնեմ, որ կայանալու է այնպես, ինչպես մենք ենք ուզում, ու առանց լուրջ խոչընդոտների: Բա
    միակ խոչընդոտ տանեցիներն են
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #242
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ պայքար առաջնորդել կկարողանան միայն ու միայն Սերժը կամ Քոչարյանը, ապա այս գաղափարական մարդիկ կգնան նրանց հետևից՝ հասկանալով ու գիտակցելով, որ անձը չի էականը, այլ գաղափարները, համակարգը ու հասարակությունը՝ այսինքն մենք:
    Թույլ տուր պատասխանել Մարկիզին վայել ուժեղ բայով («ստում եք»)՝ կեղծում ես: Ես ոչ մի ճիգով չեմ կարող հավատալ, որ դու, Չուկ, երբևէ, ինչևէ պարագաներում կդադարես ՍՍ-ին անվանել Սերժիկ ու կհավատաս նրա, ենթադրենք ազնվագույն դադրանքներին կամ խոսքերին, նույնիսկ գործերին: Եթե (կամ՝ երբ) նա իրոք մի լավ բան անի, դու կհիշացնես 2008-ը ու կշարունակես չհավատալ: Ու ես քեզ կհասկանամ:
    Այնպես որ անձին կարևորություն տվողներն այստեղ շատ են:
    Որովհետև ամենը կախված է միայն ու միայն մեզնից ու ոչ մի դեպքում Սերժից կամ Քոչարյանից, որովհետև եթե կա արատավոր համակարգ, ապա դա մեր թողտվությամբ է ու անգամ Սերժին կարելի է դնել այնպիսի կաղապարների մեջ, որ ինքը ստիպված լինի կառավարել ոչ ավազակապետական, անարխիկ ձևով:Սա է ամբողջ խնդիրը:
    Իսկ այստեղ լրիվ համաձայն եմ:

    Տարօրինակաբար Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ին նույնացնում էին միայն ու միայն այսպես կոչված «հակալևոնականները», մինչդեռ իրապես չեզոք մասսան, էլ չասած շարժման համախոհներն ու մասնակիցները այդ անձին ու այդ կառույցը, էլ չասած այդ անձին ու այս շարժումը չեն նույնացնում, Տեր-Պետրոսյանին, իհարկե, անվերապահորեն ընդունում են որպես ՀԱԿ առաջնորդ ու իրավամբ բավական իմաստուն քաղաքական գործիչ, բայց ոչ ավելին: Մինչդեռ դուք ուզում եք դրանք նույնական տեսնել, դրանք նույնացնել:
    Նորից՝ լուկավիշ: Նույնացնում եք: Նույնիսկ կպաշտպանեմ Լևոնին, պարտավոր եք նույնացնել: Դա նրա ստեղծվածն է, նա երբեք չի թողնի լծակները, եթե թողեց՝ միանգամից կքանդվի ամբողջ կառույցը: Իրար կուտեն:

  3. #243
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ էն քո ասած ընտրակեղծիքները, կաշառակերությունը, որ տենց նայենք, սովետի ժամանակ էլ կար, ուրեմն ստացվում ա կոմունիստներն են էդ ամեն ինչը ստեղծել
    Ուշադիր չես կարդացել, ինքս եմ ասել, որ արդեն կար ու արմատավորված էր, պարզապես մի միլիմետր տեղից չշարժվեց ետ: Առաջ գնաց իհարկե, ինչպես ամեն սոցիալական պրոցես, որին չեն խանգարում: Իհարկե հիմա ավելին է, ամեն բան զարգանում է:

    Մեֆիստո, ես ժողովրդի հետևից չեմ խոսում, այլ ժողովրդի հետ: Ու պետք չի Լևոնին դնել ժողովրդից վեր(կամ առաջ), իսկ ինձ օրինակ՝ հետ :

  4. #244
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Բայց անկեղծ զարմանում եմ, որ չի թույլատրվում միտինգը: Կարծում էի՝ կստորագրեն:

    Միայն չսկսեք բացատրել:

  5. #245
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    միակ խոչընդոտ տանեցիներն են
    Համաձայն եմ, բայց հավատացած եղիր, նրանք ներքուստ հպարտանում են քեզնով

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (12.02.2009)

  7. #246
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր պատասխանել Մարկիզին վայել ուժեղ բայով («ստում եք»)՝ կեղծում ես: Ես ոչ մի ճիգով չեմ կարող հավատալ, որ դու, Չուկ, երբևէ, ինչևէ պարագաներում կդադարես ՍՍ-ին անվանել Սերժիկ ու կհավատաս նրա, ենթադրենք ազնվագույն դադրանքներին կամ խոսքերին, նույնիսկ գործերին: Եթե (կամ՝ երբ) նա իրոք մի լավ բան անի, դու կհիշացնես 2008-ը ու կշարունակես չհավատալ: Ու ես քեզ կհասկանամ:
    Այնպես որ անձին կարևորություն տվողներն այստեղ շատ են:
    Տատ ջան, բացարձակապես չեմ ստում ու չեմ կեղծում:
    Այստեղ մի նուրբ լար կա, որը չես նկատում: Ամբողջ խնդիրն էն ա, որ ես խոսեցի ենթադրական դաշտից ու եթե ինչ-որ հրաշքով այդպես լինի, ապա այո՛, ես կգնամ այդ մարդու հետևից: Միայն թե բացառվում է որ այդպես լինի, հետևաբար այո՛, դու ճիշտ ես, գրեթե անհավանական է, որ ես երբևէ գնամ Սերժի հետևից
    Բայց սա էլի անձերի հարց չի, սա ընդամենը մարդու տեսակի հարց է:
    Նայի՛ր, օրինակ անգամ այս բանավեճում ես չեմ վիճում քեզ՝ քո անձի հետ, ում իրականում շատ սիրում ու հարգում եմ, այս պահին ես վիճում եմ քաղաքական քո մտածողության հետ, որը մի ընդհանրական (իմ գնահատմամբ բացասական) երևույթ է Բեզ աբիդ

    Նորից՝ լուկավիշ: Նույնացնում եք: Նույնիսկ կպաշտպանեմ Լևոնին, պարտավոր եք նույնացնել: Դա նրա ստեղծվածն է, նա երբեք չի թողնի լծակները, եթե թողեց՝ միանգամից կքանդվի ամբողջ կառույցը: Իրար կուտեն:
    Իրականությունից էնքան ես հեռացել, Տատ, ինչքան որ մենակ հնարավոր է

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց անկեղծ զարմանում եմ, որ չի թույլատրվում միտինգը: Կարծում էի՝ կստորագրեն:

    Միայն չսկսեք բացատրել:
    Տատ ջան, բացատրելու բան չկա:
    Խելամիտ լինելու դեպքում կթույլատրեին: Իրանց արածն անբացատրելի ա, ո՞նց բացատրես: Ինչ-որ պրիմիտիվ հաշվարկներով հակառակ արդյունքի են հասնում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #247
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բեզ աբիդ
    Գալու եմ ականջներդ պոկեմ

  9. #248
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    .............................Մեֆիստո, ես ժողովրդի հետևից չեմ խոսում, այլ ժողովրդի հետ: Ու պետք չի Լևոնին դնել ժողովրդից վեր(կամ առաջ), իսկ ինձ օրինակ՝ հետ :
    Տատ, ճիշտ ես ասում հետևից չէ կողկից եք խոսում (տատ ջան անձդ ինկատի չունեմ)… Լևոնը իր բոլոր թերություններով հանդերձ կարողացավ արթնացնել հասարակությանը 10 տարվա քնից… դու դեռ չես ասել թե այն 10 տարվա վակուումը ինչու այդպես էլ չլցվեց…եթե լցված լիներ այսօր Լևոնը չէր լինի, այլ կլիներ լրիվ ուրիշ մեկը ու մենք կունենայինք հերթական ընտրություններ

  10. #249
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձեմ շատ հակիրճ ներկայացնել իմ դիրքորոշումը: Ես էս քարուքանդ երկրի անհատ քաղաքացի եմ /շատ ափսոս, որ հպարտությամբ չեմ սա ասում/, ով միշտ դեմ է եղել ու դեմ է ներկա իշխող դասակարգին: Ես ընդունում եմ, որ դեռևս գտնվում եմ պասիվ պայքարողի դերում, որովհետև դեռ չեմ տեսնում այն ուժը, որը կկարողանա մեզ դուրս բերել այս վիճակից և ամենակարևորը մեզ տեր կկանգնի նաև «հեղափոխությունից» հետո:

    Առայժ ըստ իս չկա այդպիսի քաղաքական ուժ:

    Եվ քանի դեռ ժողովուրդն իմ այս խորը ատելության ու ամբոխիզմի խավարում է խարխափում, վախենամ մենք դեռ երկար կտարուբերվենք սերժիզմ-լևոնիզմ հորձանուտում;
    Շատ շնորհակալ եմ Լեո ջան, դու շատ հստակ ու հակիրճ շարադրեցիր քո դիրքորոշումը, այսինքն որ դիրքորոշում չունես (խնդրում եմ չխառնես, ես քեզ հայրենասեր եմ համարում ու քո հայրենասիրությունը հարցականի տակ չեմ դնում)

    դու էդ ուժը չես տեսնում, մենք տեսնում ենք, դրա համար էլ մենք պայքարում ենք, իսկ դու նստած սպասում ես "Քրիստոսի գալստյան"… սպասի ախպեր, տեսնենք երբ ա գալու… մեզ էլ ձեն կտաս որ գա…

    դու պիտի հասկանաս որ այս շարժումը քո ասած "խորը ատելության ու ամբոխիզմի խավարից" դուրս գալու պրոցեսն է

    Իմիջայլոց ասեմ. շարժման նպատակը հեղափոխությունը չէ այլ ընդամենը նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ

  11. #250
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե դրանից կարելի ա օգտվել
    Ինչպե՞ս

  12. #251
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շնորհակալ եմ Լեո ջան, դու շատ հստակ ու հակիրճ շարադրեցիր քո դիրքորոշումը, այսինքն որ դիրքորոշում չունես (խնդրում եմ չխառնես, ես քեզ հայրենասեր եմ համարում ու քո հայրենասիրությունը հարցականի տակ չեմ դնում)

    դու էդ ուժը չես տեսնում, մենք տեսնում ենք, դրա համար էլ մենք պայքարում ենք, իսկ դու նստած սպասում ես "Քրիստոսի գալստյան"… սպասի ախպեր, տեսնենք երբ ա գալու… մեզ էլ ձեն կտաս որ գա…

    դու պիտի հասկանաս որ այս շարժումը քո ասած "խորը ատելության ու ամբոխիզմի խավարից" դուրս գալու պրոցեսն է

    Իմիջայլոց ասեմ. շարժման նպատակը հեղափոխությունը չէ այլ ընդամենը նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ
    Հա, բա ոնց, ես «Քրիստոսին եմ սպասում», իսկ ձեր Քրիստոսն արդեն եկել ա…
    Մարտի 1-ին կրկին կտեսնեք իրեն...

  13. #252
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր պատասխանել Մարկիզին վայել ուժեղ բայով («ստում եք»)՝ կեղծում ես:
    Այնուամենայնիվ, կարծում եմ, համաձայն ես իմ այս մտքի հետ.
    Ստում եք: Մինչև 99-ի հոկտեմբերը մեր հասարակությունն ամբողջովին չի եղել հիվանդ, այնպես ինչպես հիմա, մեր ընտրական համակարգը այսպիսի ընդգծված խայտառակ չի եղել, մեր սերունդների գոյատևումը չի եղել վտանգի տակ, մեր ազգը չի եղել այն աստիճան դեգրադացված ինչպես հիմա, որի հիմնական պատճառը ձեր երկրպագած քաղաքական գործիչների կաշառակեր, պուտանկա, վախկոտ, աբիժնիկ պահվածքն է վերջին տաս տարիներին:
    Իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչելը «շան տղություն չէ», Տատ ջան…/ուժեղ արտահայտություն/

  14. #253
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բա ոնց, ես «Քրիստոսին եմ սպասում», իսկ ձեր Քրիստոսն արդեն եկել ա…
    Մարտի 1-ին կրկին կտեսնեք իրեն...
    Որևիցե մեկի համար նա «Քրիստոս» չէ: Բոլորն էլ ճանաչում են նրան էլ, մյուս բոլորին էլ: Բայց այնուամենայնիվ համաձայնվիր, Լեո, որ համեմատել ներկա վարչախմբի անօրինությունների հետ նախկին վարչախմբին, հնարավոր չէ:
    Մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար և էական չէ, թե նրանց ով է առաջնորդում՝ Հռոմի պապը՞, թե Հուլիոս Կեսարը:

  15. #254
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որևիցե մեկի համար նա «Քրիստոս» չէ: Բոլորն էլ ճանաչում են նրան էլ, մյուս բոլորին էլ: Բայց այնուամենայնիվ.
    1. համաձայնվիր, Լեո, որ համեմատել ներկա վարչախմբի անօրինությունների հետ նախկին վարչախմբին, հնարավոր չէ:
    2.Մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար և էական չէ, թե նրանց ով է առաջնորդում՝ Հռոմի պապը՞, թե Հուլիոս Կեսարը:
    1-ինի հետ համաձայն եմ, 2-րդի հետ՝ ոչ
    Վերջին խմբագրող՝ Լեո: 13.02.2009, 11:09:

  16. #255
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    1-ինի հետ համաձայն եմ, 2-րդի հետ՝ ոչ
    Ոչ, Լեո: Մի կասկածիր: Արդեն հասունացել են, որևիցե մեկին չի հաջողվի նրանց խաբել: Համոզված եմ, դու չես հետաքրքրվում և շատ բանից տեղյակ չես: Այսօրվա սովորական ընդդիմադիր քաղաքացին էականորեն տարբերվում է 96-ի 98-ի, 2003-ի ընդդիմադիր քաղաքացուց: Եվ հատկանշական ու շատ կարևոր է, որ երիտասարդությունն է հիմնական ուժը, մարդիկ, որոնք ուզում են լավ ապագա ունենալ:

Էջ 17 120-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •