Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Թույլ տուր պատասխանել Մարկիզին վայել ուժեղ բայով («ստում եք»)՝ կեղծում ես: Ես ոչ մի ճիգով չեմ կարող հավատալ, որ դու, Չուկ, երբևէ, ինչևէ պարագաներում կդադարես ՍՍ-ին անվանել Սերժիկ ու կհավատաս նրա, ենթադրենք ազնվագույն դադրանքներին կամ խոսքերին, նույնիսկ գործերին: Եթե (կամ՝ երբ) նա իրոք մի լավ բան անի, դու կհիշացնես 2008-ը ու կշարունակես չհավատալ: Ու ես քեզ կհասկանամ:
Այնպես որ անձին կարևորություն տվողներն այստեղ շատ են:
Տատ ջան, բացարձակապես չեմ ստում ու չեմ կեղծում:
Այստեղ մի նուրբ լար կա, որը չես նկատում: Ամբողջ խնդիրն էն ա, որ ես խոսեցի ենթադրական դաշտից ու եթե ինչ-որ հրաշքով այդպես լինի, ապա այո՛, ես կգնամ այդ մարդու հետևից: Միայն թե բացառվում է որ այդպես լինի, հետևաբար այո՛, դու ճիշտ ես, գրեթե անհավանական է, որ ես երբևէ գնամ Սերժի հետևից
Բայց սա էլի անձերի հարց չի, սա ընդամենը մարդու տեսակի հարց է:
Նայի՛ր, օրինակ անգամ այս բանավեճում ես չեմ վիճում քեզ՝ քո անձի հետ, ում իրականում շատ սիրում ու հարգում եմ, այս պահին ես վիճում եմ քաղաքական քո մտածողության հետ, որը մի ընդհանրական (իմ գնահատմամբ բացասական) երևույթ է Բեզ աբիդ

Նորից՝ լուկավիշ: Նույնացնում եք: Նույնիսկ կպաշտպանեմ Լևոնին, պարտավոր եք նույնացնել: Դա նրա ստեղծվածն է, նա երբեք չի թողնի լծակները, եթե թողեց՝ միանգամից կքանդվի ամբողջ կառույցը: Իրար կուտեն:
Իրականությունից էնքան ես հեռացել, Տատ, ինչքան որ մենակ հնարավոր է

Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց անկեղծ զարմանում եմ, որ չի թույլատրվում միտինգը: Կարծում էի՝ կստորագրեն:

Միայն չսկսեք բացատրել:
Տատ ջան, բացատրելու բան չկա:
Խելամիտ լինելու դեպքում կթույլատրեին: Իրանց արածն անբացատրելի ա, ո՞նց բացատրես: Ինչ-որ պրիմիտիվ հաշվարկներով հակառակ արդյունքի են հասնում