Չուկ, դու մի ջղայնացի «կարուսելի» համար: Իրոք, հենց կարուսելային վիճակ է բոլոր կողմերից: ԼՏՊ ոչինչ չարեց իր հին անունն արդարացնելու, հերքելու համար (թե՞ անգլիական թագուհին արդարանալու կարիք չունի): Կոնգրեսն էլ մնաց ԼՏՊ, չաճեց այդ անունից դուրս, պարզ է, որ հիմա դուք էլ մենք էլ նորից
ստիպված(ոմանք նույնիսկ առանց մեծ զգացմունքների, անտարբեր) այդ անունն ենք հոլովում:
Այո:
Եթե հիշում են անցյալը՝ բացատրելու համար այսօրվա անվստահությունը նրա նկատմամբ: Ըստ այստեղի վերջին հոդվածի, «ինչու եք խոսում, թե ինչ
չի արել ԼՏՊ»:
Բայց դա խիտ կապված է արվածի հետ: Իսկ արել է, ըստ իս ՝ երեք սկզբունքային բան
-ամրապնդել կաշառակերությունը: Երևի նույնիսկ չկարողանար վերացնել, արմատները արդեն շատ խորն էին, բայց նա
չի էլ փորձել: Ոչ մի հեռացում, ոչ մի դատ, ոչ մի սկանդալ կաշառակեր ռեկտորի կամ միլիցու շուրջ այն իշխանությունը չունի խղճի վրա:
-ստեղծեց ու ամրապնդեց կրիմինալ հարուստ էլէմենտների կապը պետության հետ: Պարզ է որ այդ մաշտաբի մաֆիան ստեղծվեց սիստեմի կտրուկ փոփոխությունից, սոզիալիզմից՝ կապիտալիզմին: Իսկ ԼՏՊ թեքվեց ու նահանջեց, մի բան էլ՝ օգտվեց այդ նոր խավից:
- Ընտրությունների ինստիտուտը պահպանեց իր ծակուծուկերը, հնարավոր և անձամբ օգտագործված կեղծումների համար: Նա ոչինչ չարեց, երբ կարող էր, մաքրել ու թափանցիկ դարձնել այդ գործը: իսկ մեկ անգամ կեղծողը երկրորդ անգամ էլ կանի:
Այն ինչ հիմա է՝ միայն շարունակություն է իր գծի: Հա, լավ, ինծիլիգենտ է, հետո՞ ինչ: Կասեմ նաև, որ իր ֆոտոն էլ այստեղ դնեք (կամ ռուսական թերթում) ՝ մեծ համակրանք չի առաջացնի:
Կարուսել...միայն ասելու համար, ինչու հավատ չկա, և ինչու
նրա պահանջները ներկա կարգերին սարկազմով են ընդունվում: Ընդդիմության հայտնվելը Հայաստանում պետք էր, բայց ոչ մարտի մեկի գնով, այդ գնի բարձրությունը նաև ԼՏՊի վրա է:
Իսկ այն, որ ներկա կարգերը վատն են ես չեմ վիճում:

Էջանիշներ