Ուրեմն ասեմ, սա ո'չ Ռոբի իշխանությունն ա, ո'չ Լևոնի: Իսկ Լևոնի ներխուժումը քաղաքականություն, Սերժի ու մյուս ընդդիմադիրներին ավելի մոտեցրեց, դա մեկ պատճառ: Էս հարցում մեղավոր են միայն Լևոնականները, ես ինքս շատ ժամանակ վախենում եմ, որ ծայրահեղության մեջ չընկնեմ: Իսկ էն մարդը ով 96-ին ընդդիմադիր էր, իսկ հիմա Լևոնի կողմը, ես կասեմ, եթե հիմա ունի գաղափար էն ժամանակ չուներ և հակառակը, եթե էն ժամանակ ուներ, հիմա չունի:
Երկար-բարակ չգրեմ: Միայն հիշեցնեմ, որ 96-ին իշխանափոխություն ցանկացող ընդդիմությունը ընդդիմություն չէ արդեն 98-ից: Հիշեցնեմ, որ դրանից քիչ անց Մանուկյանի կուսակցությունը տրոհվեց մի քանիսի միջև, որոնցից մի քանիսի լիդերները 2003-ին միացան Արդարություն դաշինքին, ինչպես ցույց տվեց ապագան՝ միայն խորհրդարանում հայտնվելու համար: Հիշեցնեմ նաև, որ վերջին ընտրություններից հետո, բացահայտած լինելով իրենց իրական դեմքերը, նրանք ուղղակի կատարում են հանցագործ իշխանությունների պատվերներն արդեն բացեիբաց. մեկը օլիգարխի չորրորդ պամոշնիկն է, մյուսը մի քիչ ավելի պակաս հայտնի պատգամավոր օլիգարխի իրավաբանն է, մի երկուսը պետական պաշտոններ ունեն/երկրորդային/ և այլն: Ահա նրանք՝ այն ժամանակվա իշխանափոխություն պահանջող մարդիկ: