Գիտե?ս ինչում ա տարբերությունը հայ ու ասենք Եվրոպացի կամ Ամերիկացի ընտրողի միջև, որ նրանք գնում ընտրում են մի մարդու, որին վստահում են ու որի քաղաքական, գաղափարական հայացքների մեջ իրենց երկիրը ավելի լավն են տեսնում, հայը ընտրում ա նրան ով ավելի մեծ շանս ունի իշխանափոխություն անելու: Տենց եղել ա և' 96-ին, և' 98-ին, և' 2003, և' 2008: Ո?վ ա ավելի ճիշտ ընտրություն անում: Փաստորեն դու երկրի ապագան պատրաստ ես հանձնել մեկին ում չես սիրում ու բնականաբար լավը չես տեսնում:սենց ասեմ, հաստատ ինձնից շատ պատճառներ չես ունենա՝ Լևոնին չսիրելու համար: Բայց քաղաքականությաև մեջ անձնավորումը կործանարար է: Ես չեմ ուզում բացել փակագծերը, թե ինչու ես պիտի ամենաշատը Լևոնին չսիրողներից լինեի, բայց ունեմ հստակ պատճառներ
Ես համոզմունք ունեմ, որ դու սխալվում ես: Ժողովուրդը ավելի առարկա ա քաղաքական գործչի ձեռքում: Էդ, ե?րբ ժողովուրդը հոգնեց իր միապետից ու էլ չօգտագործեց: Էդ քաղաքական գործիչներն են ժողովրդին օգտագործում իրենց շահերի համար: Քո ասածը ես ուղղակի մերժում եմ:Քաղաքական գործիչը առարկա է, իր, օգտագործում ես այնքան ժամանակ, մինչև չփչանա, կամ դու չհոգնես նրանից
Այ հենց սա էլ ասում եմ, դուք չեք մտածում լավ Հայաստանի մասին, դուք ռոմանտիկ եք, դուք հեղափոխություն եք ուզում: Լավ Սերժիկը չէ, եթե ընկեր Ստալի?նը գար, իսկ Հիտլե?րը, որովհետև Հիտլերը հաստատ Լևոնից շատ խարիզմա ունի, շատ գիտելիք ու էն հատկությունները, որով կարող է գրավել ժողովրդին ավելի շատ են, չէ? որ նա կարողացավ հասնել հեղափոխության:եթե մենք գտնվենք նման իրավիճակում, ու գա սրեժիկը՝ միգուցե և: Բայց մի հատ բայց կա... սերժը չունի էն գիտելիքը, էն խարիզման, էն հատկությունները, որով կարող է դեպի իր կողմը գրավել մարդկանց
Լեոյի նման մտածողները ինձ համար իհարկե ուրախալիորեն շատ են: Եթե դա քեզ համար ուշադրությանը անարժան ա, ինձ համար արժանի ա, որովհետև միակ մարդն էր, որ ուզում էր հասկանալ ինչի համար պիտի տենչա հեղափոխություն ու ես ուրախ եմ, որ մարդիկ գոյություն ունեն, որ էդ հարցը էս դրության մեջ իրանց տալիս են: Դու փաստորեն կարողացար այնպես անել, որ մարդուն զրկես խոսքից, կարելի ա ասել, դու մեղմ նրան հրամայեցիր լռել, քո համախոհներին էլ տանելով քո հետևից: Լեոյի նման մտածողները շատ են, բայց լռում են, հենց այսպիսի պատճառներով: Հենց էս պահը պատճառ դարձավ, որ ես գրառում անեմ նման թեմայումՆախապես ներողություն խնդրելով Լեո Դե Գրանից, շարժման համախոհ բոլոր ակումբցիներին առաջարկում եմ այսուհետ առնվազն այս թեմայում չարձագանքել Լեոյի գրառումներին, ժամանակի իզուր վատնում չունենալու, թեմայից շատ չշեղվելու և ուշադրության չարժանի երևույթներին շատ ուշադրություն չդարձնելու համար: Լեոյի նման մտածողները կան, բայց նրանք այնքան շատ չեն, որ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի թեման լցոնենք այդ անիմաստ լեզվակռվով:
Գուցե ստեղ դու շտապո?ւմ ես: Սպասի, էն ժամանակվա ընդդիմությունը Լևոնին էր դեմ, Լևոնի համակարգին, Լևոնի քաղաքականությանը: Իսկ լինելով էդ ժամանակներում Լևոնին դեմ ես մի բան եմ հասկանում, լինել կողմ ժողովրդավարությանը, լինել դեմ մենաշնորհային բիզնեսին, խոսքի սահմանափակմանը, մարդասպան ընգերներին չդատապարտողին, ընտրությունները կեղծողներին... ու թույլ տուր ասել, որ էդ մարդիկ, որոնք չեն միացել Լևոնին պահպանել են իրենց գաղափարները, իսկ որոնք միացել են ուղղակի իշխանափոխության են տենչում իշխանություն դառնալու համար:Voter, ի տարբերություն քեզ, 96 թվականին մի շարք ընդդիմադիրներ, իրական ընդդիմադիրներ, ոչ թե «անկապ խոսողներ», որոնք այն ժամանակ Տեր-Պետրոսյանին դեմ էին, այսօր շարժման մեջ են, շարժման ակտիվիստներ են, որտև նրանք ոչ միայն քո նման զուտ խոսողներ են, այլ գաղափարական մարդիկ ու գործ անողներ: Էնպես որ քո բաժին պատասխանատվություն ուրիշի վրա մի գցի, ծիծաղելի ու ամոթալի է:
Ու խնդրում եմ մի խոսա նրանից, որ ստեղ անձերի պայքար չի, դու էն գլխից էլ Լևոնի կողմնակիցն ես էղել ու ուզում ա ընտրություններում "Ռուզվելտ" լիներ կամ "Վացլավ Հավել" դու մեկ ա Լևոնին էիր ընտրելու:
հազար հինգ հարյուր տարի ապրելու հույս չունե?ս: Պասը Լևոնից ա սկսվել, առաջին պասը ինքն ա տվել, մոռացե?լ ես: Ու կշարունակի պաս տալ:հազար հինգ հարյուր տարի ապրելու հույս չունեմ: Պատկերացրու՝ հիմա սենց մնաց, չորս տարի հետո ՍՍ-ն վերընտրում ա ինքն իրան, ինը տարի հետո ղեկը պաս ա տալիս ՌՔ-ին
Էջանիշներ