Այո
Ոչ
Չգիտեմ
Լեո դե Գրան և մյուս ԼՏՊին ու նրա կողմնակիցներին չընդունող ընթերցողներին կարող եմ միայն խորհուրդ տալ չխառնվել - ոնց 1991-1998 թվականներին համը հանել հայաստանի քաղաքական համակարգը ու արդարության նկատմամբ ժողովրդի հավատը ոչնչացրել են, այնպես էլ թող բարի լինեն վերկանգնեն - հայ ժողովրդին պատճառած վնասների փոխհատուցման հարցն է հիմա կանգնած, եթե ոչ կաղված ԼՏՊի ու իր համակիրների վզից։
Հեղափախություն, վարդեր, նարնջագույն փաթաթաններ, տո թեկուզ ծղոտէ գլխարկներ թող կրեն, ինձ միայն հետաքեքրում է, որ ՓՉԱՑՐԱԾԻ տեղը բերեն նորմալ բան տան, հետո ինչքան ցանկանում են թող հիասթափվեն։
Մյուս կողմին խորհուրդ կտամ անիմաստ պահանջներ չդնել «բա բոլորի գործն է երկիրն վերականգնելը միացեք օգնեք» - կօգնենք ու օգնումենք նրանով, որ ՉԵՆՔ խանգարում, ոնց որ ԼՏՊն ՍՍին չի խանգարում թուրքերի հետ հարաբերությունները վերականգնի, այնպես էլ մնացած հայ ժողովուրդը, որ ոչ ՍՍերժանատական ոչ հաբՌԿիստական ոչ էլ Լևոնական է, ՉԻ խանգարում։
Voter, ի տարբերություն քեզ, 96 թվականին մի շարք ընդդիմադիրներ, իրական ընդդիմադիրներ, ոչ թե «անկապ խոսողներ», որոնք այն ժամանակ Տեր-Պետրոսյանին դեմ էին, այսօր շարժման մեջ են, շարժման ակտիվիստներ են, որտև նրանք ոչ միայն քո նման զուտ խոսողներ են, այլ գաղափարական մարդիկ ու գործ անողներ: Էնպես որ քո բաժին պատասխանատվություն ուրիշի վրա մի գցի, ծիծաղելի ու ամոթալի է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վերջապես !!!!!!!!!!!!! Վերջապես նորից հույս կլինի, որ հավերժ չենք փտելու այս ճահճում
Տեսնենք ինչ կբերի հանրահավաքների նոր փուլը![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Հա, ու դուք երկուսովդ իմաստնության ակունք եք:
Ի գիտություն քեզ ինքս երդվյալ լևոնական չեմ, ինչպես և հանրահավաքներին մասնակցողների մեծ մասը: Իսկ այդպիսի տերմինոլոգիան չի զարդարում ձեզ, ճիշտ այնպես, ինչպես չի գցում մեր պատիվը: Ընդամենը ցույց է տալիս ձեր՝ իրականությունը մակերեսորեն պատկերացնելն ու ամենի լուրջ չվերլուծելը:
Մի եկեք հանրահավաքի, մի մասնակցեք պայքարի, նստեք ձեր տներում ու հայհոյեք ու մեղադրեք «լևոնականներին», խնդիր չկա, այդ դեպքու՞մ ինչ գործ ունեք այս թեմայում, ինչի՞ եք մտել: Սադրելու՞, թե՞ ձեր իմաստնությունը ցույց տալու:
Ամենացավալին այն է, որ դուք կոկորդ պատռելով մեզ մեղադրելու եք ամենածանր մեղքերում մեր հաղթանակից հետո յուրաքանչյուր փոքր անհարմարությունը կամ սխալը տեսնելիս՝ առանց մտածելու, որ դրանք չեն կարող չլինել: Ինչ արած, դա էլ ձեր բեռն է միշտ լինել խոսող ու չգործող, ուրեմն շալակեք ձեր բեռն ու շարունակեք ձեր ճամփան: Այս թեմայու՞մ ինչ գործ ունեք:
հ.գ. Լեո, տեսար, նորից ապացուցվեց, որ դու չէիր ուզում, որ քեզ համոզեն: Քեզ միայն խոսել էր պետք ու մեզ փակուղի մտցնել փորձել: Չի՛ հաջողվելու![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չես ուզում, Լեո՛, ինքնախաբեությամբ մի զբաղվիր:
Ուզող մարդը որպես մինիմում կգար հանրահավաքի, որը նաև իրազեկվելու տեղ է, որտեղ մարդիկ գալիս են ինֆորմացիա ստանալու ու վերլուծություններ լսելու: Դու չես գալիս, որտև դա քեզ պետք չի: Քեզ պետք է քրֆել ինչ-որ մեկին, քեզ պետք է լինել չհավատացող, քեզ պետք է որ քո անձնական կյանքը բարեկեցիկ լինի, այ երբ որ իմանաս որ մի տեղ կախարդական փայտիկ է դրված, կվերցնես, թափ կտաս, ու ավելի լավը կստանաս: Իսկ քանի դեռ գործ անելը, ճգնաջան ու համառ պայքարել է պետք, դու չես հավատում, չես վստահու՞մ:
Ու՞մ չես վստահում: Լևոնի՞ն: Տո չէ, ինքդ քեզ չես վստահում:
Որտև օրինակ ես չեմ գնում Լևոնի համար, գնում եմ իմ համար, ու սա իմ ու ընկերներիս պայքարն ա: Ու դու հիմա չես վստահում ինձ ու... քեզ: Մնացածը ինքնախաբեություն է, մնացածը գլուխը ջայլամի նման ավազի տակ մտցնել է, ուրիշ ոչինչ: Ընդամենը այդքանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էնպիսի տպավորություն ա ստեղծվում, որ շատերը ո՛չ թե նախ մտածում են, կշռադատում ու որոշում նստել տանը, քանի որ ... և այլն, այլ նախ նստում են տանը ու հետո նո՜ր սկսում մտածել, թե ինչպե՞ս իրենց տունընստելու վրա մտածվածի ու կշռադատվածի դիմակ սոսնձեն:
DIXIcarpe noctem
murmushka (11.02.2009)
Չէ՛, Հայկո ջան, կներես, բայց սա արդեն ցինիզմի է հասնում:
Արևելյան ժողովուրդների մոտ համբերությունը համարվում է արվեստ և հաջողության կարևորագույն գրավական: Իզուր չեն ասում՝ համբերությունը կյանք է…
Ձեր հիմնական սխալն այն է, որ դուք այս իրավիճակից դուրս գալու միայն մեկ ուղի ու մեկ մարդու եք տեսնում /և գումարած մեկ-երկու հրապարակ/:
Ես չեմ ուզում լինել սխալ զորավարի մարտիկ: Նախընտրում եմ մնալ պահեստազորում, մինչև իմ իսկական հրամանատարը կհայտնվի:
Ուրեմն բարի ճանապարհ այս թեմայից, փառապանծ մարտիկ: Քո օրը կգա մոտավորապես 3648 տարի, 3 ամիս, 4 օր հետո, լիալուսնի ժամանակ:
Ցինիզմն այն է, որ մարդուն բացատրում են, որ անձերի պայքար չէ այստեղ, իսկ ինքը դա անտեսելով հարյուրերորդ անգամ կրկնում է իր ծեծված «լևոնի հետևից չեմ գնա» ինքնապաշտպանական նախադասությունը: Մի գնա: Ոչ մեկը քեզ չի խնդրել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լեո դե Գրան, հազար հինգ հարյուր տարի ապրելու հույս չունեմ: Պատկերացրու՝ հիմա սենց մնաց, չորս տարի հետո ՍՍ-ն վերընտրում ա ինքն իրան, ինը տարի հետո ղեկը պաս ա տալիս ՌՔ-ին, ՌՔ-ն տասնինը տարուց սահմանադրության մեջ հանրաքվեով ժառանգական իշխանության մասին օրենք ա ավելացնում ու գնա՜ց... Ու նորից եմ ասում, ես եմ ասում, Chuk-ն ա ասում, Շարժման կողմնակիցնեի մեծագույն մասն ա ասում. մարդիկ անձերից վե՛ր են կանգնած: Դու է՛լ դա մոռացիր: Քանի՞ անգամ կարելի է կրկնել: Եթե հանկարծ վաղը տեսնեմ, որ ԼՏՊ-ից ավելի արժանի ու ռեալ մեկը կհայտնվի քաղաքական դաշտում ու գործով կապացուցի դա, առանց կես վայրկյան վարանելու կկանգնեմ իր կողքին: Դու է՞լ կորոշես իրեն հետևել, քո կողքին էլ կկանգնեմ: Բա ո՞նց: Բա ուրիշ ի՞նչ: Բայց վաղվա՝ երկնքից ընկնող մի մեշոկ ոսկու համար էսօրվա չոր աշխատավարձիցս հաստատ չեմ հրաժարվի:
Ու ամեն հաջորդ «զորավարի» վրա էլ քեզ նման մտածող մարդկանց մեծագույն մասը մի այիբ գտնելու է: Մեկի աչքն ա ծուռ, մյուսի՝ ունքը, մեկը էս ա լափել, մյուսը էն ա ծախել, մեկի հարևանը գոմիկ էր, մյուսը պուճուր վախտ դռան զանգերը սեղմում-թռնում էր... Միշտ էլ մի թերություն կարելի է տեսնել: Բայց մենք կոնկրետ ապրում ենք հիմա ու էստեղ: Ու ես քեզ հարցնում եմ. դու համաձա՞յն ես արդյոք քո երազած «զորավարին» սպասել ա՛յս իշխանությունների օրոք: Գուցե մի փոքրիկ իշխանափոխությունից հետո՞ շարունակես սպասել, հը՞: Թե՞ սրանք քեզ ձեռ են տալիս: Էսօրվա վիճակը լավ է՞, թե՞ վատ: Ներքին ու արտաքին քաղաքականություն, ներքին ու արտաքին տնտեսություն. ընդամենը առաջարկում եմ նայել այս չորս բնագավառները: Լրիվ եղումեղր է, չէ՞:
Դու քո «զորավարին» սպասելու ժամանակ ուղղակի չես ունենա:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ