Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ես չեմ վիճում ով սկսեց կամ ինչի սկսեց, թող ճիշտ մարդ սկսեր 10 տարի ժամանակ կար, ճշտերին սաղին առան, լավ էտ հեչ , հիմա քո երկրում գոյություն ունեն քաղբանտարկյալներ, այսինքն մարդիկ որոնց դատում են քաղաքական հայացքների համար, քողարկելով դա քրեական հոդվածների տակ, էտ ընդհունել են Եվրոխորհրդում, նույնիսկ հենց իրենք իշխանություններն են ընդհունում, հոդվածներն են ուզում փոխեն որ եթե Եվրոխորհրդից շատ ճնշեն բաց թողեն էտ մարդկանց, էս քեզ առաջարկում եմ պայքարել էտ մարդկանց ավելի շուտ ազատ արձակաման, համար, պայքարել որ 10 հոգու սպանողները դատվեն իրանց փոխարեն, երբ էտ կլինի դու արդեն կարաս անցնես քո մետոդով պայքարելուն, իսկ հիմա ինչ մեթոդի մասին ա խոսքը, ոնց որ ասենք քո դեմը մեկին բռնաբարեն դու ասես գնամ մեթոդ մշակեմ գամ էտ աղջկան փրկեմ, էս պահին երկիր ենք կորցնում, մտածելու ժամանակ չկա, ու ոչ էլ ինչ որ երկարատև պայքարի ծրագրեր մշակելու, այսինքն էտ ծրագրերը կարելի ա մշակել, որ հետո դրանցով Լևոնի դեմ պայքարենք, բայց էս պահին բացի շարժման կողքին կանգնելուց ուրիշ ելք չկա , հավատա
Երվանդ ջան, էստեղ են ասում՝ մի հիմար քարը գցեց փոսը, 100 խելոք չեն կարողանում հանել:
Դու ինձ առաջարկում ես միանալ քարը հանողներին, բայց մի խոսք չես ասում այն մեկ հիմարին պատասխանատվության ենթարկելու մասին: