User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը


    Մնացածը մկենաբանելու կարիք չունեմ:
    Մշտապես կարելի է սեփական պասիվության մեղքը բարդել այլոց վրա ու գուցե և ճիշտ կլինես:
    Պարզապես այստեղ պարզորոշ ուրվագծվում է իմ ու քո տարբերությունների գիծը. մեկը սահմանափակվում է սեփական պրոբլեմների լուծմամբ, մյուսը հասկանում, որ գլոբալ փոփոխությունների համար հասնելու համար պետք է լինել հնարավորինս ակտիվ, չսպասել հրավերների, մեղքը չբարդել այլոց վրա, իր բաժինը փորձում է կրել: Մի կողմ դնենք քննարկումը, թե մեզնից ով է ճիշտ. գուցե դու, իսկ գուցե ես, ընդամենը ուզեցի այս սահմանային գիծը ցույց տալ: Իսկ ընտրությունը քոնն է, մենք քեզնից կարող ենք ակնկալել մասնակցություն, բայց պահանջել չենք կարող:
    Չուկ, մնացածը պակա՞ս կարևոր է։ Դու ինչ ես կարծում, գլոբալ փոփոխությունների համար մարդիկ պիտի քոռեքոռ հավատան, թե Լևոնը ինչ է ասում, ու անեն էն, ինչ որ ասում է Լևոնը, կամ Նիկո՞լը։ Մարդիկ ամենաքիչը գոնե պիտի տեսնեն գործողությունների ընթացքի ու արդյունքի ճշմարտանման լինելը, ու դա ինչքան պարզ մատուցվեր, այնքան շատ կլինեին տեսնողներն ու հասկացողները, այսինքն միջին վիճակագրական կիսագրագետ բանվոր–գյուղացիական հասարակարգը, որը ամենատուժված ու արհամարված խավն է, կդառնար գործոն։ Իսկ Լևոնի և այլոց վերացական էմոցիոնալ կոչերից օրինակ ես ինքս դժվարությամբ եմ ֆիլտրում պրակտիկ մասը, այսինքն միջին ունակությունների տեր քաղաքացու համար սրանք որևէ պարզ բան չեն ասում, և անձամբ ես կարծում եմ, որ դիտավորյալ չեն ասում որովհետև իրականում ասելիք չունեն և անելիք չունեն և չեն էլ ուզում ունենալ, որովհետև իրենք իրենց չեն հավատում։ Ես ինժեներ մարդ եմ, ու ցանկացած խնդիր ինժեներական տեսանկյունից կարելի է բաժանել հանգույցների, ու այդ հանգույցները լուծելու ալգորիթմներ որոնել։ Բայց ամենակարևոր հարցը պրոբլեմը ճիշտ ձևակերպելն է ու պրոբլեմի պատճառները հնարավորինս օբյեկտիվորեն շարադրելն է։ Օրինակ պրոբլեմ.
    7–ի դատավարության ընթացքում ժողովդրի քանակը քիչ էր, եթե ասենք տասնապատիկ շատ լինեին, ապա հնարավոր է ազդեին վճիռների կայացման վրա։ Ժողովդրի ճնշման դեմը խաղ չկա։
    Ինչու՞ էր քիչ։ Եթե մակերեսայնորեն մոտենանք խնդրին ապա կմտածենք որ.
    1. Վախենում էին տնից դուրս գալ ու ծեծ ուտել,
    2. Հույս չունեին որ էդպես հարց կլուծվի,
    3. Ուզում էին տներում նստած մնային ու տելեվիզոռ նայեին, իսկ իրենց փոխարեն ով ուզում էր, թող գնար հարցեր լուծեր ու լավացներ իրենց կյանքը։
    4. Էնքան եսապաշտ ու կարճատես են, որ իրենց թվում է թե իրենք պրոբլեմ չունեն։
    Վե՛րջ։ Թվում է թե գտանք թե ինչումն է մեր պրոբլեմը։ Ու ի՞նչ։ Տուպիկի առաջ լռված մնացինք չէ՞, կամ էլ ինքներս մեզ սկսեցինք կուտ տալ, թե հեսա էդ քաղաքացիները կինքնադաստիարակվեն ու կուղղեն իրենց «սխալները»։
    Այնինչ ոչ, եթե փորձենք օբյեկտիվ ու իրատես լինել, ապա պարզապես կասենք այսպես՝
    1. Մարդիկ փաթաթած ունեին, որովհետև Նիկոլի ազատությունը իրենց պետք չէր։ Այսինքն ոչ էլ պետք էր բանտարկությունը։ Այսինքն Նիկոլը իրենց պետք չէր։ Նու ամենաքիչը գոնե վիզ պետք չէր։ Քաղաքականությունը դա շահեր են։ Շահերը ավելի առաջնահերթ են, քան բարոյականությունը։ Հենա Լևոնը պարզ բացատրել էր, թե ինչու միջազգայինները չեն ասել, որ Հայաստանում սենց ընենց ոռի ընտրություններ են եղել ու ոռի դեպքեր են եղել։ Որովհետև դա միջազգայիններին պետք չի եղել։ Իսկ ինչու՞ պիտի մեր ժողովուրդը հանուն բարոյականության վնասեր իր շահերը։ Ի՞նչ եք կեղծ բարոյականություն խաղացնում, եթե էս ժողովդրին նորմալ բան առաջարկեիք էնպես, որ ժողովուրդը ձեզ հավատար որ դա բխում է իր շահերից, ապա էս ժողովուրդը հանուն իր շահերի ամեն ինչ էլ կաներ։ Այ դա կլիներ քաղաքական «օրենքների» շրջանակում։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Askalaf (07.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •