Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
Ակցիզահարկի տրամաբանությունը ընդհանրապես հետեւյալն է.
Ակցիզահարկը հիմնականում դրվում ա էն ապրանքների վրա, որոնց օգտագործումը մարդու համար առաջնային չէ ու իմաստն այն է, որ եթե դու բավարար բարեկեցություն ունես վճարելու այնպիսի ապրանքների համար, ինչպիսին սպիրտն ու ծխախոտն է, ուրեմն դու պետք ա վճարես նաեւ մի վրադիր գումար, որը բյուջե կգնա:

Հիմա ինչ վերաբերում է, ակցիզային հարկի ավելացմանը: Եթե ուշադիր լինես, ապա կտեսնես, որ տեղական արտադրության ապրանքների ակցիզահարկը չի ավելացել, ավելացել է միայն ներմուծվողներինը: Եւս մեկ քայլ տեղական արտադրողին խրախուսելու ու օժանդակելու համար:
Բա ծամոնների վրա ինչի՞ ակցիզ չկա, տնտեսագետ ջան: