Chuk-ի խոսքերից
Պայքարի չմարելը նկատելու համար անհրաժեշտ է հետևել երկրում տեղի ունեցողին ու նկատել, որ երկրում քաղաքականություն թելադրողն, ըստ էության, ոչ թե իշխանությունն է, այլ ՀԱԿ-ը:
Սա նկատելու համար մասնավորապես պետք է նկատել, որ գրեթե բոլոր օտարերկրյա պաշտոնյաները Հայաստան գալիս անպայման հանդիպում են ՀԱԿ ներկայացուցիչների հետ, պետք է նկատել, որ արդեն գրեթե 1 տարի է, ինչ չեն դադարում անընդհատ բողոքի ցույցերը, մասնավորապես քաղաքական զբոսանքները, ամենշաբաթյա պիկետները դատախազության առաջ, քաղբանտարկյալների դատավարություններին ընդդիմադիրների ներկայությունն ու բողոքի ակցիաները, մեկ կոչով հանրահավաք անելը ցանկացած եղանակին, ցանկացած ժամին, ցանկացած պարագայում, ցանկացած տեղ ցանկացած խոսակցության ժամանակ քննարկման առարկա լինելը, ցանկացած մամուլի (իշխանական, «չեզոք» թե «ընդդիմադիր») էջերից ոչ մի օր դուրս չգալը, իշխանության կողմից ռեպրեսիաների չթուլացումն այլ անգամ ուժեղացումը, ՀԱԿ մասնակիցներին կապող ցանց ստեղծումը, մարզային, շրջանային, տեղային կառույցների օրեցօր ավելի ուժեղացումն ու գործումը, ստվերային կառավարության աստիճանական ձևավորումը և այլն: Թվարկման արժանի բաները շատ են, պարզապես պետք է տեսնելու ցանկություն, կամք ունենալ:
Էջանիշներ