Հայկօ-ի խոսքերից
............Իսկ ես ուզում եմ, որ քաղաքի կենտրոնում մարդ չսպանեն, որ պետությունը չլինի փող կլպելու համար նախատեսված կառույց, որ իշխանությունը լինի իմ ապագայի երաշխավորը, ոչ թե այն, ինչը կսպառնա իմ ապագային, որ ես կարողանամ ինքս ընտրել, թե մոտակա տարիներում ով է ղեկավարելու իմ երկիրն ու, ինչու չէ, ինձ: Ուզում եմ հավատալ, որ հասկացար, որ սա «բախչի հարց լուծել» չէ: Եվ, խնդրում եմ, նկատիր ու հիշիր, որ ես (և ոչ միայ ես) շարունակելու ես այսպես մտածել ու գործել՝ անկախ այն բանից, թե այդ պահին որ քաղաքական կուսակցությունն է քարոզում այս գաղափարները: Ցանկացած նորմալ դատող մարդ նախ ընտրում է իր գաղափարները և ապա սկսում հետևել այդ գաղափարներին հետևող կուսակցությանը, և ոչ թե՝ ընտրում է կուսակցությանն ու սկսում հետևել այդ կուսակցության գաղափարներին:
Էջանիշներ