Հայկօ-ի խոսքերից
Ընգե՛ր, մարդկանցից ի՞նչ պիտի պահանջեն: Նորմալ երկիր որ լիներ, մարդկանցից կպահանջվեր մի բան՝ գնալ ընտրությունների ու ընտրել իրանց թեկնածուին: Իսկ հիմա մարդկանցից ոչ մի բան չպիտի պահանջվի. պահանջողը մարդիկ են: Դեմագոգիա ես անում ոնց որ թե, չնայած:
Հազար անգամ ասվեց ու հարցվեց, տենց էլ մեկդ մարդավարի չպատասխանեցիք: Խի՞ չեք բողոքում, որ մարտի մեկին էդքան մարդ ա մեռել: Ի՞նչ կարևոր ա՝ ով ա մեղավոր: Կարծում ես, որ Լևոնն ա մեղավո՞ր՝ բա հել գնա քեզ նման մտածող մի հինգ հազար հոգի էլ ճարի ու պիկետ արա Կառավարության դեմը: Էդքան մտածում ես երկրիդ մասին՝ պահանջի, թող Լևոնին ցցի հանեն: Բայց մի բան գոնե արա՛: Թե չէ ոնց որ խալաստոյ պատռոն ըլնես. լիքը աղմկում ես, բայց ոչ մի կոնկրետ բան չես ասում:
Համոզված ես, որ քոռլևոնականները քայքայում են պետությունդ, ուզում ես, որ Սերժը մնա իրա աթոռին արմատակալած, գնա՛ ու օգտվի՛ քո սահմանադրական իրավունքից՝ ցույց արա ու բողոքի Լևոնի դեմ: Ագիտացիա սկսի, թռուցիկներ բաժանի, վիստուպատ էղի Հ1-ով... Չնայած՝ քեզ երևի սենց էլ ա ձեռ տալիս. մեկ ա՝ լևոնականներին սպանում են, էլ քեզ պետք ա՞ ընկնես օրինական բաների հետևից:
Սաղդ ճառ ասող եք, մեկդ զանգ կախող չեք:
Էջանիշներ