Մարկիզ-ի խոսքերից
Մորֆ, անկապ արտահայտությունը «հանրահավաքով հարցեր չեն լուծվում» նախադասությունն է, հատկապես՝ եթե այն գրվում է առանց որևէ հիմնավորման: Ես եմ, բացում եմ այս էջը ու կարդում եմ նման նախադասություն: Ես քաղաքացի եմ, ում այս իշխանությունը հալածել է, հալածում է, իմ ընտանիքի անդամին բանտարկել են, շինծու դատում են, իմ հարազատին ծեծել են: Իմ սպասելիքներն այս հանրահավաքից մեծ են, շա՜տ մեծ, այնքան մեծ, որ մի կամ մի քանի հոգի ևս կհասկանան, թե ի՞նչն է այս պայքարի իմաստն ու նպատակը: Ի՞Նչ էԻր ուզում: Լռեի՞: Իմ համար այս հանրահավաքը լիքը հարցեր է լուծում ու ոչ միայն իմ համար: Տասնյակ հազարավոր իմ նման մարդկանց համար:
Տաղանդավոր տղա ես:
Թեմաներ ես բացում: Մտնեմ թեմաներիցդ որևիցե մեկը ու գրեմ. «բանաստեղծությունը դուրս չեկավ, ավելին՝ ասելիք չկար, ոչ մի բանի մասին էր ու ասելիք չունեցող ոտանավոր էր»: Չես ասի. «Ընկեր ջան բան ես ասում՝ նորմալ ասա»:
Էջանիշներ