Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Դե գիտես ինչ, էդ էլ մի բան չի գնալ ու օրերով նստել օպերայի բակում: Պետք ա գիտակցել, որ վաղ թե ուշ իրանց համբերությունն էլ կսպառվի: Կամ պետք ա կոնկրետ քայլեր ձեռնարկել, կամ էլ ցրվել գնալ: Իսկ մի տարի առաջ ոչ առաջինը եղավ, ոչ էլ երկրորդը: Ու արդյունքը եղավ այն ինչ եղավ:
Ու խաղաղ ցուցարարների վրա ուժ կկիրառե՞ն, կկրակե՞ն: Դու դա նորմա՞լ ես համարում: Անգամ Մադագասկարում նման բան դժվար է պատկերացնել:
հանրահավաքը կարելի ա ինտերնետով կազմակերպել
Ես այդպես էլ չհասկացա, թե ինտերնետով ինչպե՞ս ենք հանրահավաք անելու:
Հասարակությունը հասունացած չէ:
Հասունացած չէ, որովհետև ամեն կերպ խանգարում են նրա հասունացմանը: Հինգ հազար դրամի կարիք ունեցողը, իհարկե, կքվեարկի այն մարդու օգտին, ով այդ գումարը կտա: