Էլմո ջան, չգիտեմ քանի տոկոս են կազմում շարժման հետևորդները, բայց նրանցից շատերը Լևոնի լավը կամ վատը լինելով չեն պայմանավորում նրա առաջնորդած շարժման հետևորդ լինելը։
Հենց մեկը ես։ Երկրի վիճակը լավացնելու իմ տեսած մոդելը սա է. եթե ժողովուրդը հետևողական լինի ու ցանկացած իշխանությունից դժգոհ լինելու դեպքում վեր կենա ու արտահայտի իր դժգոհությունը, պաշտպանի իր իրավունքներն ու արժանապատվությունը, սովորի ազատվել էդ վատ իշխանությունից, էդ դեպքում իշխանավորն էլ թեկուզ իրա շահից ելնելով ավելի լավ կպահի իրան, որ գրողի ծոցը չուղարկվի։ Պարզ մոդել է, բազմաթիվ նորմալ երկրներ էս ուղով են զարգացել։
Իսկ էս պահին 100% չենք, որովհետև դեռևս շատերը կան, որ առաջնորդվում են ոչ թե նշածս մոդելով, այլ Լևոնի անձի լավը լինել–չլինելով։
Ու մի բան էլ, սովորաբար ամենալավ քաղաքական գործչի դեպքում էլ էլի լիքը մարդիկ տարբեր պատճառներ են գտնում նրա հետևից չգնալու։
Էջանիշներ