Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ, համոզված եղիր, որ դատի երկարել-չերակարելու վրա նրանք որևէ ազդեցություն ունենալ չեն կարող:
Մարկիզ ջան, դու համոզված ես? Ես համոզված չեն:
Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
Ֆինլանդիայում ու չգիտեմորտեղ մարդիկ հանգիստ ապրում են, մարդկանց արժանապատվությունը որևիցե մեկը չի վիրավորում, ընտրում են իրենց ուզած գործչին, վերջապես՝ լա՜վ են ապրում. ունեն երաշխավորված ապագա… ամենակարևորը… կա խղճի, խոսքի ազատություն: Այնպես որ՝ ասելով «ազատություն» դա նկատի ունենք, ոչ թե բուդդիստների կամ չգիտեմ- որ հոգեկան հիվանդի գաղափարները: Թե՞ կարծում ես Միքայել Նալբանդյանը նկատի ուներ քո նշած «ազատություն»-ը:
Ես հանգիստ ապրում եմ Հայաստանում, իմ արժանապատվությունը ոչ մեկը չի վիրավորում, ընտրում եմ իմ ուզած գործչին (չնայած չեն ընտրվում իմ ուզածները), վերջապես լավ եմ ապրում ու ունեմ երաշխավորված ապագա... ամենակարևորը ունեմ խղճի ու խոսքի ազատություն: Այնպես, որ քո ասած ազատությունը ես օրինակ ունեմ ու համոզված եմ շատերը ունեն: Իսկ Միքայել Նալբանդյանը, եթե իմ նշած ազատությունը նկատի չի ունեցել, ապա հաստատ քո նշածն էլ նկատի չի ունեցել: