Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Արդեն նմանատիպ թեմաները ու նրանցում լուրջ քննարկումները ծիծաղ են առաջացնում: Ոնց ասում են, սրանից արդեն նավթալինի հոտ ա գալիս: Մարդիկ իբրև պայքարում են, բայց դե չգիտեն էլ թե ինչի համար են պայքարում: Օրինակ ասում են, ազատության ու դեմոկրատիայի համար են պայքարում, բայց դե էդ ազատությունն ու դեմոկրատիան նույնիսկ Բելգիայում ու Ֆինլանդիայում չկա, մինչդեռ դրանք ամենադեմոկրատ երկրներից են: Ինչ ա ընդհանրապես ազատությունը? Ազատության ձգտող մարդը երբեք քաղաքականության մեջ գլուխը չի մտցնի, որովհետև քաղաքականությունը մարդուն ամենամեծ սահմանափակումների մեջ ա դնում: Ուղղակի մարդկանց համոզել են, որ ազատությունը էն ա, որ կարան ազատ միտինգ անեն, ում ուզեն հայհոյեն, ումից ուզեն բողոքեն: Բայց դե, յուրաքանչյուր մարդ, որ մի քիչ լուրջ մտածի, կհասկանա, որ էդ ամեն ինչի մեջ բացի երեխայությունից ուրիշ ոչ մի բան չկա: Ես մի մարդ եմ ճանաչում: Իրան իրա գաղափարների համար սովետում տարել են ու հոգեբուժարանում փակել: Բայց էդ մարդը միշտ ասում էր ու հիմա էլ ասում ա, որ իրան ոչ մեկը չի կարողացել և չի կարողանալու ազատությունից զրկի, նույնիսկ եթե տանեն ու 4 պատի արանքում փակեն: Որովհետև ինքը գտնվում ա հոգևոր ազատության մեջ ու շատ ավելի ազատ ա իրան զգում, քան մեզանից յուրաքանչյուրը: Նենց որ էդ պայքար կոչվածը ընդդամենը վերևից թելադրված հրահանգ է ու մարդիկ էլ ընդամենը հրահանգներ են կատարում: Ասում են գնացեք հանրահավաքի մարդիկ էլ գնում եք: Ասածս չի նշանակում, որ ինչ-որ մի ուրիշ մարդ ա դա ասում: Էդ ուրիշը կարողա չասի, բայց էնպիսի գաղափարներ լցնի մարդու մեջ, որ մարդ անկախ իրենից հայտնվի մի վիճակում, որ էլ չի կարա չգնա ցույցի: Ես սա ավելի մեծ անազատություն եմ համարում, քան էն, որ մարդուն բռնում տանում բանտարկում են ֆիզիկապես: Կամ օրինակ էն 7-ի գործ կոչվածի մեղադրյալները: Իրենք իմ աչքին իրոք ազատության համար պայքարողներ կերևան, եթե դատարանում կարողանան իրենց նենց պահել, որ դատավորը չկարենա դատը էդքան հետաձգել: Մինչդեռ իրենք չեն կարողանում իրենց պահել ինչպես հարկն է: Չեն կարողանում իրենց մեջ ուժ գտնել և կանգնել երբ դատավորն է գալիս, կամ կանգնում ու չեն նստում: Միթե սա երեխայությունից բացի ուրիշ բան կարողա դիտվել?
…:
1. Արիացի, չնայած ոչ մի տեղ էլ ազատությունը իդեալական վիճակում չի գտնվում, բայց ուղղակի ծիծաղելի է Ֆինլանդիայի քաղաքացու ազատությունը, քաղաքացիական տարրական իրավունքերի պահպանումն ու կենսամակարդակը համեմատել ՀՀ քաղաքացու ազատության հետ։
2. Ոչ ոչ չի կարող իմ իմ կամ քո մտածելու ազատությունը սահմանափակել ցանկացած դեպքում։ Հարցը դրանում չի։ Բայց չեմ կարծում թե քեզ էդ մտքի ազատությունը լրիվ հերիք է ու քո համար տարբերություն չկա սիրելիներիդ հետ էս ապրում, թե բանտում փտում ես առանց իրավական հիմքերի։
Մեկը մյուսի հետ պետք չի խառնել։
3.Երեխայություն է թե չէ, դատավորն ոչ մի իրավունք չունի չնստելու պատճառով դատը անվերջ հետաձգել էդ մարդկանց առանց դատելու, էլ չեմ ասում առանց լուրջ փաստերի առկայության բանտում փտացնելով։

Իսկ են չգիտակցված հրահանգներ կատարելը (էլի նույն զոմբիական պատմությունները՝ արդեն հոգնել ենք) որ ասում ես, ոչ մի ձևով չես կարող հիմնավորել, որ ցույցի գնացողն է հրահանգներ կատարում, այլ ոչ թե էն մարդը ում մարդկային արժանապատվությունը ոտնահարում են ու էլի տանը նստած ոչինչ չի ձեռնարկում։
Հետևաբար էս քննարկման մեջ նման հիմնավորումը հիմնավորում չի, այլ ընդամենը քննարկումը փակուղի տանելու փորձ։ Որովհետև նման պնդում կարող է ցանկացած մարդ անել ու ցանկացած տեսակետի վերաբերյալ, ու դրանով կհայտարարենք որ բանական էակներ չենք, ավելի լավ է չտրամաբանենք։ Է հետո՞։