Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց լուրջ ճիշտ ա ասում էս մարդը... բավական դժվար ա մեր գործը, խոսում, խոսում ու խոսում ենք, իսկ դեռ մնում են մարդիկ, ովքեր ականջները փակած քթի տակով անցկացնում են ողջ խոսացածը (փաստարկված ու տրամաբանված) ու շարունակում են կրկնել ինչ-որ մի տեղ լսած անհեթեթությունը, որպես անհերքելի ճշմարտություն: Օ՜ֆ, է, իսկապես մեզ ընդդիմադիր հեռուստատեսություն է պետք, որպեսզի այս զոմբիներին վերջապես կարողանանք ուշքի բերել
Ցանկացած փաստ, ցանկացած ապացույց կարելի է սարքել ու հորինել: Ցանկացած սուտ լավ մտածելու դեպքում կարելի է այնպես հիմնավորել, որ դիմացինիդ մոտ կասկած չառաջանա: Դրա համար հմուտ մարդիկ են պետք ու այդպիսի մարդիկ կան:
Իմ համար ձեր փաստերը դեռ ոչինչ չեն նշանակում, քանի որ էն, ինչ ակնհայտ ճշմարիտ ա թվում, հաճախ սուտ է լինում: Ու եթե ինչ որ մեկը համարձակվի ինձ զոմբի անվանել, ես իրա լեզուն կկտրեմ:
Ի՞նչ եք ստեղ իրար վիրավորում, զոմբի ու եսիմինչ անվանում: Մի ազգ եք, փոխանակ իրար թեւութիկունք լինեք ու համատեղ ինչ-որ լավ բան անեք, ընկել եք քաղաքական հայացքների համար կռիվ եք անում: Առաջարկում եմ երկու կողմերին էլ կոռռեկտ պահել ու իրար չվիրավորել, քանի որ դա նաեւ ակումբի կանոնադրությամբ արգելվում է(ու ոնց որ խաղտողներից մեկն էլ դու էս Չուկ):