Ահիկ ջան, էս թեման սպառված ա: Երեք տարվա նախագահելու առաջարկ արվել ա կոնկրետ նկատառումներով, կոնկրետ պայմանների դեպքում, կոնկրետ համագործակցության ակնկալիքով ու դա եղել ա շատ ճիշտ որոշում, քայլ: Բայց այսօր այդպիսի խնդիր օրակարգում չկա, հետևաբար այս թեմային անդրադառնալու հարց էլ չկա:
Ընդհանրապես կարծում եմ, որ բոլորս էլ համակարծիք կլինենք, որ մեզ պետք են շատ հասարակ բաներ.
1. Կարողանալ ընտրել իշխանություն
2. Կարողանալ ընտրել նոր իշխանություն
Ավելի պարզեմ ասածս: Մեզ համար խիստ ցանկալի է հասնել նոր ընտրությունների ու կարողանալ ժողովրդի կամքով ու քվեով ունենալ նոր նախագահ (կապ չունի, թե ով կլինի): Ու կարևոր է, որ նոր նախագահը չգնա հեղափոխության արդյունքում (որի համար կլինեին բավարար հիմքեր) ու որ զոռբայությամբ իր իշխանությունը չպահի հաջորդ ընտրություններում: Լավագույն տարբերակն է սահմանված ժամկետով կառավարումն ապա նոր ընտրությունների ժամանակ այլ թեկնածուի պարտվելը կամ էլ արդարացի հաղթանակ տանելը: Ընդունելի տարբերակ է ինքնակամ հրաժարական տալը՝ պետական շահից ելնելով, նոր ու արդար ընտրություններով նոր նախագահ ընտրելը:
Իսկ ընդհանրապես, կրկնում եմ, բարձրացրածդ հարցը սպառված է, այն հիմա քննարկելը նշանակում է ուշադրությունը այս պահի համար իրապես կարևոր հարցերից շեղել:
Էջանիշներ