Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ, Լեո: Մի կասկածիր: Արդեն հասունացել են, որևիցե մեկին չի հաջողվի նրանց խաբել: Համոզված եմ,դու չես հետաքրքրվում և շատ բանից տեղյակ չես: Այսօրվա սովորական ընդդիմադիր քաղաքացին էականորեն տարբերվում է 96-ի 98-ի, 2003-ի ընդդիմադիր քաղաքացուց: Եվ հատկանշական ու շատ կարևոր է, որ երիտասարդությունն է հիմնական ուժը, մարդիկ, որոնք ուզում են լավ ապագա ունենալ:
Երևի արդեն 1000-րդ անգամ կրկնվեմ, բայց ոչինչ, մի անգամ էլ ասեմ:
Ողջունելի է, որ երիտասարդությունը /և ոչ միայն/ իր ուժը կենտրոնացրել է հանուն լավ ապագայի: Իմ մտավախությունը միայն նրանում է, որ այդ կենտրոնացում կարող է սխալ ուղղությամբ լինել և անցնել զուր, ավելին, անցնել՝ անդառնալի կորուստներ թողելով: