User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 1 120-ից 123451151101 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Արդեն տևական ժամանակ է, որ տեղեկացվում է Հայ Ազգային Կոնգրեսի՝ մարտի 1-ին հանրահավաք և երթ անցկացնելու մտադրության մասին: Ըստ ՀԱԿ ներկայացուցիչների այդ օրը հանրահավաքի մասնակիցները պետք է հարգեն 2008 թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակը, ինչպես նաև ՀԱԿ-ը պետք է հանրությանը ներկայացնի իր հետագա անելիքները:

    Այսօր արդեն Հայ Ազգային Կոնգրեսը քաղաքապետարանին այդ օրը հանրահավաք ու երթ անցկացնելու իրազեկումը ներկայացրել է: Որպես հանրահավաքի անցկացնելու տեղ ներկայացվել է երկու վայր՝ Մատենադարանին հարող տարածքն ու Հյուսիսային պողոտան: Հանրահավաքից հետո նախատեսվում է երթ անել Մաշտոցի պողոտայով դեպի քաղաքապետարան, ծաղկեպսակներ դրել Մյասնիկայնի արձանի մոտ:

    Ըստ գործող օրենքի քաղաքապետարանը պարտավոր է 72 ժամվա ընթացքում պատասխանել: Եթե ճիշտ եմ հիշում, ապա այդ ընթացքում պատասխանի բացակայության դեպքում ըստ գործող օրենքի հանրահավաքն ու երթը համարվում է իրազեկված: Իրազեկումը ներկայացվել է այսօր առավոտյան ժամը 9-ին, իսկ Հայ Ազգային Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի խոսքերով ՀԱԿ-ում արդեն իսկ սկսվել են հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները:

    Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը, ՀԱԿ կազմող բոլոր ուժերն այս օրերին պետք է ներկայացնեին հանրահավաքի և դրան հաջորդող իրադարձությունների իրենց պատկերացումները, ծրագրերը, որոնք պետք է դրվեին ընդհանուր խորհրդակցության:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.02.2009), Mephistopheles (09.02.2009), murmushka (09.02.2009), Norton (10.02.2009), Sunny Stream (09.02.2009), Zangezur (23.02.2009), Աբելյան (09.02.2009), Աթեիստ (09.02.2009), Արտիստ (09.02.2009), Երվանդ (09.02.2009), Ծով (09.02.2009), Հայկօ (10.02.2009), Ձայնալար (09.02.2009), Նարե (09.02.2009), Նորմարդ (23.02.2009), Վարպետ (14.02.2009), Տրիբուն (14.02.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Ի դեպ, «Ազատությունով» խոսում էր Շահնազարյանն ու ասաց, որ հանրահավաքը կայանալու է անկախ նրանից քաղաքապետարանն այն կարտոնի՞, թե՞ ոչ: Շահնազարյանը հույս հայտնեց, որ իշխանությունները ողջամիտ կգտնվեն ու մերժման որոշում չեն ընդունի՝ դրանով հիմք դնելով անկայունության:

    Շահնազարյանը հիշեցրեց նաև, որ իշխանությունները արդեն մի քանի շաբաթ է, ինչ նորից դիմել են ռեպրեսիաների: Խոսքը ոստիկանների՝ ակտիվիստներին այցելելու ու նրանց՝ հանրահավաքին չմասնակցելու համար վախեցնելու փորձերի մասին է, որի մասին արդեն բազմիցս գրվել է մամուլում, տարբեր մարդիկ պատմել են այդ այցելությունների մասին՝ այդ թվում, «Ազատություն»-ով:

    Չնայած այս բոլոր ռեպրեսիաներին, որոնք կարծում եմ, որ ուժեղանալու են մարտի 1-ի մոտենալուն զուգահեռ, վստահ եմ, որ տեղի է ունենալու հուժկու հանրահավաք, որի ժամանակ ժողովուրդն էլի հաստատելու է իր վճռականությունը, պայքարի հարատևությունը, համբերությունը ու տոկունությունը, սկզբունքայնությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Իմ կարծիքով, եթե մինչև էդ մի հատ էլ հանրահավաք չեղավ, հունիսի 20-ից շատ մարդ չի հավաքվի:
    Հուսով եմ մարտի 1-ի հանրահավաքով նոր փուլ կսկսվի Շարժման մեջ: Ղարաբաղի թեման սպառված ա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, եթե մինչև էդ մի հատ էլ հանրահավաք չեղավ, հունիսի 20-ից շատ մարդ չի հավաքվի:
    Հուսով եմ մարտի 1-ի հանրահավաքով նոր փուլ կսկսվի Շարժման մեջ: Ղարաբաղի թեման սպառված ա:
    Հայկ, մինչև էդ ամենայն հավանականությամբ հանրահավաք չի լինի (իմ կարծիքով, իհարկե): Իսկ մարտի 1-ին մարդկանց քանակը կախված է նաև քեզնից: Ուրեմն մի հապաղիր բոլոր ծանոթներիդ դրա մասին տեղեկացնել, մի հապաղիր նրանց բացատրել, որ նրանց ներկայությունը, մարդկանց խիտ շարքերն են, որոնք հնարավորություն են տալու ավելի վճռական ու արագացված պայքարի գնալու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ, մինչև էդ ամենայն հավանականությամբ հանրահավաք չի լինի (իմ կարծիքով, իհարկե): Իսկ մարտի 1-ին մարդկանց քանակը կախված է նաև քեզնից: Ուրեմն մի հապաղիր բոլոր ծանոթներիդ դրա մասին տեղեկացնել, մի հապաղիր նրանց բացատրել, որ նրանց ներկայությունը, մարդկանց խիտ շարքերն են, որոնք հնարավորություն են տալու ավելի վճռական ու արագացված պայքարի գնալու
    Արտակ ջան, քաղաքում ինչքան սպիտակ թուղթ եմ տենում, վրեն ֆլոմովս գրում եմ. "Հանրահավաք Մարտի 1-ին":
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.02.2009), Հայկօ (10.02.2009)

  8. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, քաղաքում ինչքան սպիտակ թուղթ եմ տենում, վրեն ֆլոմովս գրում եմ. "Հանրահավաք Մարտի 1-ին":


    Թռուցիկներով տեղեկացման ժամանակը դեռ չի հասել
    Ի դեպ կարդա, պիտի որ հետաքրքրի այս հարց ու պատասխանը՝ http://www.nikolpashinyan.com/?p=579

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Գնալու եմ անպայման...ուզում են թո՛ղ իշխանությունները ականապատեն էդ օրը քաղաքը ու մարդկանց հորդորեն դուրս չգալ...
    Մեկ էլ, ենթադրում եմ պարզապես, որ քաղաքապետարանը չի արտոնի կամ էլ ֆուտբոլի դաշտ կառաջարկի, իսկ պատճառաբանությունը անիմաստ ու հակասական կլինի և ամենագլխավորը՝ «մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ մեր ուղարկած սադրիչները հիպնոսվելու են ու չեն կարողանալու կարգին սադրել, ուստի մենք չենք արտոնում հանրահավաքը»այ սենց մի բան ,որ լիներ, մի քիչ կծիծաղեինք...
    Իրականում..մեկ տարի առաջ այդ օրը ես առաջին անգամ եմ իրոք կարգին ճանաչել իմ Ազգին...որովհետև դա արդեն խաղաղ նստացույցի խաղաղ առավոտը կոխկրտածների դեմ պայքար էր...վիրավորված արժանապատվության ու ինքնասիրության ինքնաբուխ հանրահավաքն էր...այդ ժամանակ էր, որ ընկերը ընկերոջ համար ոտքի ելավ, ախպերը՝ ախպոր...
    չգիտեմ...
    մի խոսքով...
    շատ կուզեի, որ էն բոլոր մարդիկ, ովքեր ասում են, թե քաղաքականությունն իրենց չի հետաքրքրում և այլն, կամ ունեն այլ քաղաքական հայացք, չնայած ասեմ էս մեր հայացքը արդեն քաղաքական չի քաղաքացիական ա, նույնիսկ մարդկային պարզապես, շատ կուզենայի , ծաղիկները հիշատակի ո՛չ քաղաքական հայացք հարցնեին, ո՛չ մեկ այլ բան, այլ պարզապես ազգի կորստի ցավ ու հարգանք դեպի այդ կորուստը...ու որ հարգեր յուրաքանչյուրը.../դրա համար պարտադիր չի հանրահավաքի գալ, եթե վախենում ես «հոգեխանգարվելուց».../
    Վերջին խմբագրող՝ Ծով: 09.02.2009, 21:57:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.02.2009), impression (12.02.2009), Աբելյան (09.02.2009), Տրիբուն (14.02.2009)

  11. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը


    Թռուցիկներով տեղեկացման ժամանակը դեռ չի հասել
    Ի դեպ կարդա, պիտի որ հետաքրքրի այս հարց ու պատասխանը՝ http://www.nikolpashinyan.com/?p=579
    մոտս ֆրինետ ա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #9
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, քաղաքում ինչքան սպիտակ թուղթ եմ տենում, վրեն ֆլոմովս գրում եմ. "Հանրահավաք Մարտի 1-ին":
    Կարծում եմ, տեղեկացման խնդիր դժվար լինի: Կամ էլ, մարդկանց պետք է ոչ թե ասել Հանարահավաք կա(նկատել եմ դա նույնիսկ բնազդաբար մարդիկ հասկանում են), այլ այն որ այդ Հանրահավաքից պետք չէ վախենալ, այն, որ դա կարող է նոր սկիզբ լինել, ու կարևորը ապահով սկիզբ:

    Ընդ որում, մարտի 1-ին պայքարը չի ավարտվելու, մարտի 1-ին պայքարը վերածնվելու է նոր թափով:
    Նիկոլի խոսքերը նույնիսկ այլ բան չեն ասում:

  13. #10
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Իսկ ո՞վ ինձ երաշխիք կտա, որ ինձ չեն սպանի, եթե ես էլ միանամ հանրահավաքին

  14. #11
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ ինձ երաշխիք կտա, որ ինձ չեն սպանի, եթե ես էլ միանամ հանրահավաքին
    Ճիշտն ասած՝ մենք պայքարում ենք ոչ թե քո չսպանվելու երաշխիքը ձեռք բերելու, այլ երեխայիդ ԼՐԻՎ ԱՊահով կյանքի համար
    Ամեն դեպքում, կարծում եմ ապրիլյան նստաշրջանից առաջ գլուխները խելքի հետ չեն ուտի....
    Ավելացնեմ, որ եթե գաս հնարավոր ա քո կյանքն էլ հասցնենք ապահովագրել մինչև հաջորդ հանրահավաքը ասենք...էս անգամ էլ ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ՊԱՀԱՊԱՆ կամ բախտի ուշադրության կենտրոնում լինե՛ս....ԼՕԼ
    Վերջին խմբագրող՝ Ծով: 09.02.2009, 22:06:

  15. #12
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, բազմաթիվ վիճաբանությունների պատճառ է դարձել
    Ընդհակառակը` տեռորը ավելի է խստանալու, եւ այս պայմաններում երկչոտությունը իսկապես տեղ չունի:
    Ես խոսքերը շատերին ստիպում է որպես փաստ օգտագործել, բա թե, տեսեք, դուք ինքնրեդ ասում եք, որ միևնույն է, մի անգամ արել են, եթե հարկ լինի նորից կանեն: Իսկ իրականում այդ "պատասխանը" արտացոլում է այն, որ ընդհակառակը , մենք հասկանում ենք իրավիճակը ու դատում սառը, ու հենց այդ պատճառով էլ հարկավոր է, որպեսզի
    Մենք պետք է համախմբվենք, դառնանք մեկ բռունցք, ու ցուցադրենք, որ մեր կամքը անկոտրում է:

    Ու հետո,
    Իսկ եթե մարտի 1-ին չենք կարողանում նման վիճակ ապահովել, ուրեմն` վատ ենք աշխատել, բոլորս ենք վատ աշխատել` սկսած Կոնգրեսի վերնախավից, վերջացրած շարքային ակտիվիստներով:
    Պարզ երևում է անկեղծություն, ու իրավիճակի ճիշտ մեկնաբանում:

  16. #13
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ ինձ երաշխիք կտա, որ ինձ չեն սպանի, եթե ես էլ միանամ հանրահավաքին
    ես
    եթե իհարկե որոշել ես միանաս
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  17. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ ինձ երաշխիք կտա, որ ինձ չեն սպանի, եթե ես էլ միանամ հանրահավաքին
    Ինձ էլ ոչ մեկը երաշխիք չի տալու, որ ինձ չեն սպանի այդ օրվա հանրահավաքին, բայց ես լինելու եմ այնտեղ, որտև ինձ հոգնեցրել է վախեցած կյանքը, որտև ես չեմ դառնալու ստրուկ, որովհետև այդ հարմարվող ու խուսափող բնավորությունն իմը չի, որտև ես երբեք չեմ դառնալու պնակալեզ ու սողուն, որտև իմ ճակատը պիտի բարձր լինի ու լինելու է, որտև ես ուզում եմ, որ իմ ապագա երեխեքի մոտ այս հարցը չառաջանա, որտև ես չեմ ուզում, որ իմ համաքաղաքացիները իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու ու իրենց արդարության ահմար պայքարելու համար էսպիսի վախեր ունենան: Ժամանակն է, որ այդ վախերը դրվեն մի կողմ: Ժամանակն է ցույց տալ, որ մեզ չի կարելի գոմի անասունի նման պահելու, միշտ հրացանը վրան պահած, որ եթե հանկարծ շարժվես, կկրակենք: Ոչ մեկը քեզ երաշխիք չի տալու: Բայց եթե դու ազատ մարդ ես դու պիտի այնտեղ լինես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Egern.net (28.02.2009), Արշակ (10.02.2009)

  19. #15
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ ինձ երաշխիք կտա, որ ինձ չեն սպանի, եթե ես էլ միանամ հանրահավաքին
    Սկզբից քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են, հետո դու հաղթում ես:

    Եթե մենք չնկնենք ծայրահեղությունների հետևից, ոչինչ էլ չի լինի: Ու հետո, հանրահավաքը, ըստ ինձ(ու պօ մօյեմու) կլինի թույլատրված, իսկ այդ դեպքում, արդեն պետությունը կլինի երաշխավորը այդ հարցում: Բայց, համբերենք, ամեն ինչ ինձ թվում է պարզ կլինի:

Էջ 1 120-ից 123451151101 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •