իշխանությունը ոչինչ էլ չի անում, եւ չեմ բացառում, որ համանման ընթացքի պարագայում, օրինակՙ քաղաքապետի ընտրութան ժամանակ կրկին կստեղծվի նույն իրավիճակը: Եթե պարզվի, որ ՀԱԿ-ը բավական վճռական մասնակցություն է ունենալու ընտրարշավին, իշխանությունը ստիպված է լինելու դրան հակազդել ընտրակեղծիքներով, ուժային գործողություններով, հնարավոր են նմանատիպ բախումներ: Հակառակ դեպքում, եթե իշխանությունը ճանաչի ընդդիմության հաղթանակը, ապա առաջիկա տարիներին նա կունենա ընդդիմադիր Երեւան: Դժվար թե իշխանություններն այդ պարագայում իրենց լավ զգան:
Վստահաբար կարելի է ասել, որ ՀԱԿ-ի նպատակն առաջիկա տարիներին լինելու է գլխավոր ընդդիմադիրի կարգավիճակը պահպանելը: Քաղաքային ընտրություններում հաղթանակը դրան շատ կօգներ, սակայն ձախողումն էլ ռիսկային է: Դեռեւս չգիտենք, թե ընդդիմությունը քաղաքապետի ընտրությունների առումով ինչ կորոշի: Հետեւաբար առայժմ չպետք է բացառել մարտի 1-ի կրկնությունը:
Էջանիշներ