User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ճի՞շտ է, որ մարդկանց տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելը հակասահմանադրական է, ու ցանկացած իրեն հարգող քաղաքացի պիտի բողոքի դրա դեմ
    Որոշ մոլախոտեր կարծում են, որ ճիշտ չէ

  2. #2
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Որոշ մոլախոտեր կարծում են, որ ճիշտ չէ
    Ստեղ կարծելով հո չի՞: Մենք ինչքան գիտեմ բան ունենք... են փոքր գրքից, են որ մեջը բաներ ա գրած, ու ազգովի որոշել ենք, որ մեջը ճիշտ բաներ ա գրած, ու ազգովի փող ենք տալիս են սև շորերով, փայտից մուրճով ձյաձյաներին, որ էդ գրած բաները պահեն: Ու էլի ազգովի փող ենք տալիս են կամուֆլաժ շորերով, ռտինյա մահակներով ու սատղերով ձյաձյաներին, որ էդ գրած բաների հետևանք բաները պահեն, ու մեզ պաշտպանեն են դեպքերից, երբ դրանք չեն համապատասխանում էդ գրած բաներին:
    Կարծեմ էդ գրած բաների անունը օրենք էր, իսկ են փոքր գրքի անունն էլ սահմանադրություն: Ոնց որ ճիշտ եմ կարում չէ::
    էսպես չի մնա

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (27.02.2009)

  4. #3
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ կարծելով հո չի՞: Մենք ինչքան գիտեմ բան ունենք... են փոքր գրքից, են որ մեջը բաներ ա գրած, ու ազգովի որոշել ենք, որ մեջը ճիշտ բաներ ա գրած, ու ազգովի փող ենք տալիս են սև շորերով, փայտից մուրճով ձյաձյաներին, որ էդ գրած բաները պահեն: Ու էլի ազգովի փող ենք տալիս են կամուֆլաժ շորերով, ռտինյա մահակներով ու սատղերով ձյաձյաներին, որ էդ գրած բաների հետևանք բաները պահեն, ու մեզ պաշտպանեն են դեպքերից, երբ դրանք չեն համապատասխանում էդ գրած բաներին:
    Կարծեմ էդ գրած բաների անունը օրենք էր, իսկ են փոքր գրքի անունն էլ սահմանադրություն: Ոնց որ ճիշտ եմ կարծում չէ::
    Ճիշտ ես կարծում, եթե իհարկե փորձենք մի պահ աբստրահել այն մտքից, որ դու հայ ես:

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Ցանկանում եմ այս նյութն այստեղ մեջբերել.
    Զոհերի հարազատները շնորհակալ են քաղբանտարկյալներից

    [16:45] 26 Փետրվարի, 2009

    ՚Փառք այս տղաներին, որ մարտի 1-ին 100-ավոր զոհեր չեղան, իսկ այսօր նրանց դուք դատում եք 10 զոհերի սպանությունների համարՙ,-այսօր ՚7-ի գործովՙ դատավարության ընթացքում հայտարարեց մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

    Նա դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը վերադարձել էր խոհրդակցական սենյակից ` մերժելով ինքնաբացարկի միջորդությունը, հայնեց, որ որեւէ կապ չի տեսնում իր որդու, ինչպես նաեւ մյուս 9 զոհերի սպանությունների եւ քաղբանտարլյալների միջեւ:

    Զոհվածի հայրը վիրավորված է նաեւ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահից. ՚Հանձնաժողովի նախագահը 1 տարի է խաբում է ինձ: Նա խոստացավ, որ կայցելի բոլոր 10 զոհերի ընտանաիքններին: Ես շատ բան ունեմ ասելու, ես շատ բան եմ տեսել` արյան լճակներ եմ տեսել, որդուս գլխին եմ կանգնել, երբ նրա արյունը թափվում էր, պարկուճներն եմ տեսել, տեսել եմ, թե ինչպես են այլ զոհվածների եւ վիրավորների բերում 3-րդ հիվանդանոց: Այդ օրը ես տանկեր, զորքեր եմ տեսել, ով ում ինչ հրաման էր տալիս, ինչո՞ւ ինձ չեն կանչում հանձնաժողովՙ,- հայտարարեց Սարգիս Քլոյանը եւ միացավ դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը: Դատավորի բացարկին միացան նաեւ դատարանում ներկա մյուս զոհերի հարազատները: Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանն ասաց.՚Իմ որդին զոհվել է Ձկան խանութի մոտ, որտեղ քիչ մարդիկ են եղել: Ի՞նչ կապ ունեն այստեղ նստածներն իմ որդու սպանության հետ: Ինչո՞ւ չեք սկսում դատավարությունըՙ:

    Զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհանիսսյանը, դատավորին հիշեցրեց, որ դատավարությունը չսկսելու պատճառով մինչ օրս ինքը չունի իր շահերի պաշտանը դատարանում, իսկ մինչ այդ ասաց.՚Իմ որդին սպանվել է զինվորականի ձեռքով` հատուկ մկջոցից: Ինչո՞ւ եք մեր որդիների սպանությունները կցել այս գործինՙ:

    ՚7-ի գործովՙ բոլոր քաղբանտարկյալների անունից խոսեց Ալեքսանդր Արզումանյանը` նշելով, որ իրենք դատարանում ոտքի են կանգնել միայն զոհերի հիշատակը հարգելով, որպեսզի դատավարությունը վերջապես սկսվի: Նա դատավորին կոչ արեց մի կողմ դնել մինչ օրս արված միջնորդությունները եւ առաջին հերթին զոհվածների հարազատներին դատարանում ապահովել պաշտպաններով: Պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր հայտարարեց, որ 45 հատորից կազմված ՚7-ի գործումՙ միակ ճիշտ բանը իր անուն-ազգանուն է.՚Նույնիսկ հայրանունս է սխալ գրված: Մենք բոլորս էլ գիտենք, թե ովքեր են սպանողները: Բոլորն էլ գիտեն, որ սպանությունների հետ ոչ ոստիկանությունը կապ ունի, ոչ ԱԱԾ-ն, եւ ոչ էլ բանակը: Մարտի 1-ին բոլորին սպանել են նրանց անձնական կիլերները`տարբեր դիրքերից: Ընդամենը 2 րոպե է պետք` պարզելու համար, թե ով, որտեղ, ում է սպանելՙ:

    Ի դեպ, այսօր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը նրան թույլ չտվեց ամբողջ դատավարության ընթացքում կանգնել, եւ նա ստիպված էր նստել:

    Այսօր ի տարբերություն նախորդ դատական նիստերի` դատավոր Մարտիրոսյանը չէր վիրավորվում քաղբանտարկյալների հայտարարություններից: Ավելի ակտիվ էին մեղադրողները` մասնավորապես Կորյուն Փիլոյանը, որի հայտարարությունները վիրավորանքներ էին պարունակում քաղբանտարկյալների պաշտպանների հասցեին: Այս պահին դատը շարունակվում է, քանի որ դատավորը մերժել է ինքնաբացարկի նաեւ երկրորդ միջնորդությունը:
    Աղբյուր՝ a1plus.am


    Թեմայում եղել են զոհվածների հարազատների անունները շահարկողներ, որ իբր ընդդիմությունը զոհվածների հիշատակն է հարգելու հանրահավաքում, սակայն ընտանիքներն անուշադրության են մատնված... Դե կարդացեք է, կարդացեք էդ մարդկանց խոսքերը սուտ ու մուտ բաներ գրելուց առաջ ու չհամարձակվեք շահարկել նրանց անունը: Այս տասը զոհերի արյունն իշխանությունների վրա է ու չգիտեմ թե ով ոնց, բայց ես իմ պարտքն եմ համարում ընդվզել դրա դեմ, ընդվզել սեփական երկրի քաղաքացուն սպանելու հրաման տվող իշխանության, նրանց վրա զորք հանելու հրաման տվող իշխանության, հանցագործ իշխանության դեմ: Իսկ դուք դեռ մտածեք, պատրվակներ հորինեք հանրահավաքին չմասնակցելու, էդպես հեշտ է...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 26.02.2009, 19:25:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (26.02.2009), Zangezur (26.02.2009), Աթեիստ (26.02.2009), Երվանդ (26.02.2009), Մարկիզ (26.02.2009)

  7. #5
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Նիկոլի Ուղերձը՝

    Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի մեկ տարին։

    Այսօր, նախեւառաջ, մենք հոգով ու մտքով այն ընտանիքների հետ ենք, որոնց սիրելի որդիները, եղբայրները կամ ամուսինները զոհ գնացին մարտի 1-ին։ Այսօր մեր աղոթքները առ Աստված առնվազն տասը զոհերի հոգիների խաղաղությունն են հայցում:

    Մարտի 1-ը, սակայն, սգի օր չէ. մարտի 1-ը քաղաքացիական գարունի առաջին օրն է, այդ օրը Հայաստանի քաղաքացին արտահայտեց սեփական երկրում իշխանություն ու տնօրեն լինելու, արժանապատիվ եւ օրինական կյանքով ապրելու իր վճիռը եւ ապացուցեց, որ ի վիճակի է սեփական ձեռքերով պաշտպանել իր իրավունքը։ Սա բեկումնային պահ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ, երբ Հայաստանի ժողովուրդը բարձր հայտարարեց, որ եթե պետությունը չի ծառայում մարդու անվտանգությանն ու բարեկեցությանը, Սահմանադրությանն ու օրինականությանը` քաղաքացին նրան կստիպի այդ անել, եւ սա այլեւս մեր քաղաքացիական գիտակցությունը ամբողջացնող բանաձեւ է` անկախ նրանից, թե ովքեր կլինեն տվյալ պահին պետական իշխանության ղեկին:

    Սա այլեւս այն միակ բանաձեւն է, որ կարող է ապահովել Հայաստանի պետականության զարգացումը, հզորացումն ու հարատեւությունը, եւ մենք պետք է առաջնորդվենք հենց այս ուղենիշով:

    Ինչ խոսք, մենք մեզ մեղավոր ենք զգում մարտի 1-ի առնվազն տասը զոհերի առաջ, բայց մեղավորության այդ զգացումը մեզ պետք է մղի գործողությունների, ավելի հետեւողական ու ավելի կամային պայքարի։ Մենք պետք է ամեն ինչ անենք այնպիսի Հայաստանի ձեւավորման համար, որտեղ բեսպրեդելն ու ամենաթողությունը, իշխանության չարաշահումն ու լկտիությունը, ապօրինությունն ու ժողովրդի կամքի նկատմամբ բռնացման փորձերը խեղդվում են հենց բնում, մենք պետք է ստեղծենք այնպիսի Հայաստան, որը չի տենչում սեփական զավակների արյունը։ Նման Հայաստանի երաշխավորը կարող է լինել միայն ժողովուրդը, այնպիսի քաղաքացին, որը հասկանում է, որ ինքը բարձրագույն իշխանություն ու տնօրեն է սեփական երկրում եւ ի վիճակի է իրացնել այդ իշխանությունը:

    Մենք «ոչ» ենք ասել օլիգարխիական բեսպրեդելին եւ իշխանական ամենաթողությանը, մենք «ոչ» ենք ասել հանրային անտարբերությանն ու վախկոտությանը եւ պարտավորվել ենք մեր երեխաներին փոխանցել արժանապատիվ կյանք ու իրականություն:

    Մենք հավատարիմ ենք այս պարտքին, եւ դրա իրագործման ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչինչ։ Մեզ չի կանգնեցնի ոչինչ։ Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ եւ անմնացորդ ենք նվիրված այդ պայքարին։

    Եւ ուրեմն`

    Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

    Կեցցե՛ Ազատությունը,

    Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

    Ամփոփելով խոսքս` ես ուզում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ անել ակտիվորեն ու վճռականորեն մասնակցել Հայ ազգային կոնգրեսի` մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին:

    Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է` պայքար, պայքար մինչեւ վերջ։
    Կայքում կցված է նաև աուդիո.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.02.2009)

  9. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2007
    Հասցե
    ԵՐԵՎԱՆ
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մէզ մարտի 1կը չի կարեվոր, մեր ազգին հարկավոր են Նաիրիներ՝ որ մտնեն ու սաղին սատկացնեն, ու հավատացեք դա լինելուա:
    Ու այդ երկու հոգուն պիտի մատաղ արվի Վազգենի գերեզմանին:

  10. #7
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Mks-ի խոսքերից Նայել գրառումը
    Մէզ մարտի 1կը չի կարեվոր, մեր ազգին հարկավոր են Նաիրիներ՝ որ մտնեն ու սաղին սատկացնեն, ու հավատացեք դա լինելուա:
    Ու այդ երկու հոգուն պիտի մատաղ արվի Վազգենի գերեզմանին:
    Ընդհանրապես երկուսից շատ են: Իսկ մատաղ անելու ցանկությունը լավ բան չի: Եթե տենց նայենք հենա իրանք էլ են մատաղ անում էլի:
    Օրենք ա պետք աշխատացնել, ոչ թե սամասուդ անել: Օրենքը որ աշխատի իրանք իրար մատաղ կանեն, իսկ ժողովրդին արյունով «կշտացնել» պետք չի: Ժողովուրդը կուշտ ա արդեն:
    էսպես չի մնա

  11. #8
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես կարծում, եթե իհարկե փորձենք մի պահ աբստրահել այն մտքից, որ դու հայ ես:
    Լեո ջան ինչքան էլ փորձեցի հասկանալ ի՞նչ էս ուզացել գրել, որ "աբստրահել" ա ստացվել, չհասկացա, բայց ոնց որ նախադասության իմաստը հասկացել եմ:
    Հայ լինելը պիտակ չի: Որ ազգին էլ էսքան խաբեն օրենքը չի հարգի:
    էսպես չի մնա

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •