Չէ, կալարեմ: Պետք է որ հենց էս ֆորումում էլ գրված լինի, մամուլում է գրվել, հերքում չի եղել և այլն: Մի խոսքով հավաստի բան է: Ու ճիշտն ասած էդ էդքան կարևոր էլի չի, որտև հսկայական ավազակույտի մի փոքրիկ ավազահատիկն է ընդամենը... էնքան շատ են երկրիդ ու նախագահիդ նկատմամբ հարգանքի այսպիսի դրսևորումները, որ ասելու չի:
Իսկ մնացածը... կապ չունի դու էդ «սոցիալոգիական հարցումին» հավատում ես, թե ոչ, որովհետև էս դեպքում դա չի էականը, այլ այն, որ քո երկրի հեղինակությունն այլոց աչքին հենց էդպիսի ցուցանիշներով է պայմանավորվում:
Իսկ ինչ վերաբերվում է օգտագործվելուն, ապա կներես, բայց դու չնայած իշխանությունների համախոհը չես, բայց ակամա օգտագործվում ես նրանց կողմից

Էջանիշներ