Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Դե խոսում եք էլի... ուղղակի մի բան ասեք... հեղինակություն, վարկ, ֆլան-ֆստան:
Տո ու՞ր ա հեղինակություն, որ իջացնես
Հեղինակությունն է՞ն ա, որ Տաջիկստանի նախագահը բոլորի ներկայությամբ մատով նախագահիդ կանչում ու ասում ա. «Էս քո համար կազինո չի, որ ինչ ուզես, խոսես: Սրանից հետո կսովորես հարգել միջինասիական պետություններին»...
Թե՞ հեղինակությունն էն ա, որ աշխարհի երկրների մեջ երջանկության ցուցանիշով վերջին տեղերում ես, կարծեմ նախավերջին:
Ո՞րն ա հեղինակությունդ:

Կասեմ որն ա: Էն ա, որ էդ նույն աշխարհում արդեն շատերը գիտեն, որ չնայած ՀՀ-ում հանցագործ իշխանություն է, բայց կա ազատությունն իր մեջ կրող ժողովուրդ, ում հաշվի են առնում ու ում հարգում են... ու էդ հարգանքը վաստակած ժողովուրդը դու չես, ճիշտն ասած, այլ էս պայքարին մասնակից քաղաքացին ա: Էնպես որ եկեք էսպես հանճարեղ մտքերով ֆորումը չողողենք, ի՞նչ կլինի:
Չուկ ջան, ճիշտն ասած էդ Տաջիկի հետ դեպքը չգիտեի, կարող ես լինկ տալ դրա մասին կարդամ? Իսկ էդ երջանկություն ու դրա նման սոցիոլոգիական հարցումներին ես ինքս լուրջ չեմ վերաբերում:
Իսկ ինչ վերաբերում ա շարժման մասնակից քաղաքացիներին ու իրենց միջազգային հարգանքին, ապա ես ավելի հակված եմ մտածել, որ էդ շարժման մասնակիցներին, արդար ու իրոք պայքարող մասնակիցներին, ինչպիսին դու ու էս ֆորումի շատ այլ մարդիկ են, հենց էդ միջազգային կառույցներն ու հենց շարժման ղեկավարները շատ արդյունավետ օգտագործում են, իրենց շահադիտական նպատակներին հասնելու համար: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Կներեք, եթե ինչ որ մեկին վիրավորեցի: