Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
1. Արիացի, չնայած ոչ մի տեղ էլ ազատությունը իդեալական վիճակում չի գտնվում, բայց ուղղակի ծիծաղելի է Ֆինլանդիայի քաղաքացու ազատությունը, քաղաքացիական տարրական իրավունքերի պահպանումն ու կենսամակարդակը համեմատել ՀՀ քաղաքացու ազատության հետ։
Արշակ ջան, իմ համեստ կարծիքով, դա մի քիչ նաև մարդուց է գալիս: Մարդն ա իրա ազատության ու կենսամակարդակի համար պատասխանատու ու երբ իրա կենսամակարդակը օրինակ ցածր ա, ապա դրանում ավելի շատ ինքն ա մեղավոր քան ուրիշները: Չնայած իմ այս մտածելակերպը շատ սուբյեկտիվ է, և ես կարծում եմ իմ մոտ ձևավորվել է նրանից, որ ես միշտ իմ ուզածին հասնում եմ

Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
2. Ոչ ոչ չի կարող իմ իմ կամ քո մտածելու ազատությունը սահմանափակել ցանկացած դեպքում։ Հարցը դրանում չի։ Բայց չեմ կարծում թե քեզ էդ մտքի ազատությունը լրիվ հերիք է ու քո համար տարբերություն չկա սիրելիներիդ հետ էս ապրում, թե բանտում փտում ես առանց իրավական հիմքերի։
Մեկը մյուսի հետ պետք չի խառնել։
Իմ կարծիքով հարցը հենց նրանում է, որ էս ազատ աշխարհում, մարդու մտածելու ունակությունը շատ ավելի ա սահմանափակվում, քան հին շատ բռնատիրական հասարակարգերում:
Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
3.Երեխայություն է թե չէ, դատավորն ոչ մի իրավունք չունի չնստելու պատճառով դատը անվերջ հետաձգել էդ մարդկանց առանց դատելու, էլ չեմ ասում առանց լուրջ փաստերի առկայության բանտում փտացնելով։
Իմ կարծիքով դատավորը էդ իրավունքը ունի: Չնայած օրենքներից էդքան էլ տեղյակ չեմ, կարողա նաև սխալվում եմ: